Հոգեբանության մեջ կան սեքսուալ դրսևորման տեսակներ, որոնք համարվում են հոգեբանական ճնշում: Կան այդ ճնշման մի քանի տարբերակներ, որ համարվում են ինտիմ կյանքում անհարգալից վերաբերմունք:
1. Կողակիցը պահանջում է սեքս, երբ դուք հոգնած եք:
2. Նա պահանջում է անկողնում ենթարկվել: Երբեմն դա կարող է կոպիտ և ցավոտ լինել: Եթե ձեզ տհաճ է, հարկավոր է տեղեկացնել այդ մասին:
Ինչպես նաև երբ կողակիցը ձեզ վատ բառեր է ասում անկողնում կամ նախատում անփորձության համար:
3. Նա ձեր վզին է փաթաթում իր սեքսուալ ֆանտազիաները: Հոգեբանները վստահեցնում են, որ եթե դա ձեզ տհաճ է, հարկավոր չէ ենթարկվել:
4. Նա ստիպում է ձեզ մեղավոր զգալ սեքսի բացակայության համար: Բոլոր հարաբերություններում երբեմն տարատեսակ պատճառներով սեքսուալ մտերմությունը սկսում է հազվադեպ լինել:
Բայց եթե կողակիցը սկսում է կենտրոնանալ դրա վրա ու մեղադրանք առաջադրել, ապա դա անարգանք է:
5. Նա ստիպում է երեխաներ ունենալ: Դուք պարտավոր չեք ենթարկվել, եթե պատրաստ չեք այդ քայլին: