Առաջարկում ենք ծանոթանալ Ուինսթոն Չերչիլի մտքի գոհարներին, որոնք կսովորեցնեն ձեզ ճիշտ ապրել։
1. Եթե դու անցնում ես դժոխքի միջով, ուրեմն դու ճիշտ ճանապարհի վրա ես։
2. Յուրաքանչյուր ճգնաժամ տալիս է նոր հնարավորություններ։
3. Դու ունես թշնամինե՞ր. հրաշալի է, ուրեմն դու ինչ-որ բանի ես հասել քո կյանքում։
4․Հաջողությունը մի դժբախտությունից դեպի մյուս դժբախտություն քայլելու ունակությունն է` չկորցնելով
սեփական լավատեսությունը։
5. Հիմարը նա է, ով երբեք չի փոխում իր կարծիքը։
6. Երբ լռում են արծիվները, խոսում են թութակները։
7․Իշխանությունը թմրանյութ է։ Մի անգամ փորձողը ընդմիշտ վարակվելու է նրանով։
8. Մի ցանկացեք առողջություն ու հարստություն, այլ ցանկացեք հաջողություն։ «Տիտանիկի» վրա բոլորն
առողջ էին ու հարուստ, սակայն նրանցից քչերն էին հաջողակ։
9․Սուտը հասցնում է շրջել ամբողջ աշխարհով, մինչդեռ ճշմարտությունն այդ ընթացքում հասցնում է միայն
իր տաբատը հագնել։
10. Մարդիկ կարողանում են գաղտնիքներ պահել միայն այն ժամանակ, երբ դրանք չգիտեն։
11.Ես սիրում եմ խոզերին։ Շները մեզ ներքևից են նայում, կատուները՝ վերևից, և միայն խոզերն են, որ
նայում են մեզ հավասարի նման։
12. Պետությունը ղեկավարելը 4 երեխա դաստիարակելուց ավելի հեշտ է։
13. Դուք երբեք չեք հասնի ձեր ուզածին, եթե սկսեք քար շպրտել ամեն հաչող շան վրա։