Սխտորը, ինչպես և սոխը, գարնանը սկսում է ծլել և կանաչ ծիլեր բաց թողել։ Շատերը աղբն են գցում ծլած
բանջարեղենը՝ համարելով, որ այն կորցրել է իր օգտակարությունը և համային հատկությունները։
Իրականում, նման կերպ վարվելով՝ աններելի սխալ եք թույլ տալիս։
Ինչի համար ուտել ծլած սխտոր-ծլելու ընթացքում սխտորի մեջ ի հայտ են գալիս նոր ֆերմենտներ՝
բազմաթիվ հիվանդությունների դեմ հզոր ազդեցությամբ։ Ավելին, կանաչ ծիլերի համն ավելի սուր է և արտահայտված։Օգտակար է օրական 1 պճեղ սխտոր ուտելը, եթե իմունիտետը թույլ է, դիմացկուն չեք
մրսածության և վիրուսային հիվանդությունների հանդեպ։
Սխտորից պատրաստում են բազմաթիվ թուրմեր՝ անոթները մաքրելու և սրտի աշխատանքը կարգավորելու
համար։ Իսկ ահա ծլած սխտորը նման դեպքերում պետք չէ թրջել, թրմել, պարզապես վերցրեք և
կերեք։Նման սխտորը ժոողվրդական բժշկությունը խորհուրդ է տալիս ընդունել որպես պրոֆիլակտիկ միջոց՝
ինսուլտի և թրոմբների առաջացումը կանխարգելելու համար։
Ծլած սխտորը կօգնի թունավորման ժամանակ, կդադարեցնի փորլուծությունը։Կանխարգելում է չարորակ
ուռուցքների զարգացումը, մաքրում է օրգանիզմը կանցերոգեններից։Ծլած սխտորի հակաօքսիդանտները
կարող են կանխարգելել բջիջների վաղաժամ ծերացումը և կնճիռների առաջացումը։
Ինչպես օգտագործել ծլած սխտորը
- տնական սխտորն ավելի օգտակար է, քան խանութից գնածը; զգույշ եղեք, սուպերմարկետներում
հաճախ են վաճառում կասկածելի որակի չինական արտադրության բանջարեղեն; - օգտագործելուց առաջ մեջտեղից կտրեք սխտորի պճեղը և համոզվեք, որ այն ունի հագեցած գույն, չի
սևացել և չի սկսել փչանալ; - ավելացրեք սխտորը սիրելի ուտեստներին՝ առանց ջերմային մշակման ենթարկելու։ Հաշվի առեք, որ
ծլած սխտորի համն ավելի սուր է, չչարաշահեք դրա քանակը։