Երբեմն դժվար է բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ հայտնվում մեր կյանքում…

Երբեմն դժվար է բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ հայտնվում մեր կյանքում, և թե մենք ինչու ենք նրանց նկատմամբ ինչ-ինչ զգացմունքներ ունենում, թե ինչու ենք մենք ինչ որ անծանոթ մարդու նկատմամբ ջերմ զգամունք սկսում տածել: Աստված այդ մարդկանց բերում է մեր կյանք, որովհետև նրանք անհրաժեշտ են մեր կյանքում տվյալ պահին:

Դրանք այն մարդիկ են, որ մեզ կյանքի կարևոր դասեր են տալիս :Հետ նայելով մենք հասկանում եք որ այդ մարդկանց հետ կապը մեզ ինչ որ բան է տվել, ինչ-որ բան է սովորեցրել:Հետաքրքրականն այն է, որ այդ մարդկանց մեծամասնությունը ժամանակավոր են եղել մեր կյանքում, որովհետև Աստծո նպատակը մեզ նրանց միջոցով այլ ուղի ցույց տալն է:

Եվ եթե մի փոքր ուշադիր ու հետևողական լինենք կտեսնենք, թե ինչպիսի մարդիկ են հայտնվում մեր կյանքում: Աստված մեր կյանք ուղարկում է հենց նրան, ով անհրաժեշտ է մեզ տվյալ պահին: Նրա միջոցով նա տալիս է իրեն ուղղված հարցերի պատասխանները:Պարզապես մենք այդ ժամանակավոր մարդկանցից որոշներին մշտական ենք դարձնում մեր կյանքում:

Եվ եթե չի ստացվում նրան ‘սեփականացնել’, սկսում ենք տխրել, քանի որ մենք դեռ չենք սովորել ազատ արձակել: Մենք ընտելանում ենք ու չենք ցանկանում բաց թողնել այդ մարդկանց, բայց նրանց առաքելությունն արդեն ավարտված է:Պետք է հավատալ, որ ազատ արձակելով այդ մարդկանց, մեր կյանքում տեղ է բացվում այլ մարդու համար, եթե նույնիսկ նրա մասին չգիտենք: Կարևոր է, որ մեր կյանքում հայտնվի այն միակը, ով կբռնի ոչ թե մեր ձեռքը, այլ հոգին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *