Երազներ, որոնք վկայում են այն մասին, որ ձեր կյանքում փոփոխություններ են լինելու

Թռիչք՝ երազի մեջՍա ինքնուրույնության խորհրդանիշ է, ձգտում՝ դեպի ազատություն։ Իսկ ահա եթե դուք
ընկնում եք, պատրաստ եղեք լուրջ խնդիրներ լուծելուն և խոչընդոտներ հաղթահարելուն։

Ջրվեժ-Այն խորհրդանշում է մաքրություն և թարմացում, շատ լավ նշան է։ Դուք կազատվեք բացասականից,
սակայն պիտի աշխատեք ձեզ վրա։ Մտածեք, թե որ վնասակար սովորություններից է պետք ազատվել։

Ատամներ-Սա ոչ թե մահվան նշան է, ինչպես շատերն են կարծում, այլ մшհվանից վախի նշան։ Եթե ընկնում
է ձեր ատամը, ուրեմն չեք ազատվում խոչընդոտից, որը թույլ չի տալիս ձեզ հասնել ցանկալի արդյունքին։ Ատամների թարախը վկայում է առողջության հետ կապված խնդիրների մասին։ Անատամ բերանը՝
ժամանակից շուտ ծերանալ և էներգիայի նվազում է խորհրդանշում։

Մահ-Եթե երազում դուք եք հեռացել կյանքից, ուրեմն երկար կապրեք։ Նույնն էլ վերաբերվում է մտերիմների
մահվանը։

Հղիություն-Սա վկայում է ինչպես հաջողության և գումարի մասին, այդպես էլ հնարավոր է հղիություն՝
իրականում։ Եթե հղի եք և տեսնում եք, որ աղջիկ եք ունեցել, սպասեք երջանկություն ու ուրախություն։ Եթե
երազում պատրաստվում եք ազատվել երեխայից, շուտով կդադարեք վստահել սիրելի մարդուն։

Գումար-Սա հաճախ այնքան էլ լավ նշան չէ։ Եթե գումար եք գտել, ուրեմն սպասեք վատ
փոփոխությունների։ Եթե գումար եք տալիս, պատրաստվեք անհաջողության, իսկ ահա եթե ձեզ են տալիս
, ուրեմն սպասեք հաջող հեռանկարների։

Կրակ-Սա հիանալի նշան է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տարբերակով եք այն տեսել։ Եթե դուք եք
վառել, ապա անսպասելի հաճելի իրադարձությունը շուտով կուրախացնի ձեզ, եթե հանգացնում եք, ուրեմն
ջանքերը ձեզ հաջողություն կբերեն։ Եթե նայում եք վառարանի կրակին, սպասեք հարստության։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *