Ես 45 տարեկան մի կին եմ, ով ամբողջ կյանքում սպասել է իր արքայազնին, բայց նա այդպես էլ չի եկել: Չգիտեմ, էլի սպասեմ թե արդեն ուշ է: Այնքան շատ են երիտասարդ, գեղեցիկ, անթերի մաշկով ու մազերով աղջիկները… Ես ում եմ պետք…
Բանն այն է, որ տարեց տարի ապրելն ավելի է դժվարանում: Գոնե իմ տունն ունեմ, աշխատանք, այնքան էլ շատ չեմ վաստակում, բայց ինձ հերիքում է:
Ունեմ որոշակի հավաքած գումար, որովհետև ոչ մեկ չկա իմ կողքին, եթե ինձ մի բան պատահի, պիտի ինքս լուծեմ հարցերս:
Երբեմն նայում եմ կանանց, ովքեր սովորեցնում են, որ պետք է ներդրումներ կատարես ինքդ քո մեջ: Այսինքն եթե բավականաչափ ներդրում կատարես, քեզ կարգի բերես, մշտապես հետևես արտաքինիդ, հովանավոր կգտնես: Բայց ես այս ամենը չեմ հասկանում ու չեմ ընդունում:
Ու պիտի նշեմ, որ վատ տեսք չունեմ 45 տարեկանի համար, իսկ ներարկումներ ու լիցքեր անել չեմ ուզում: Այսինքն հովանավոր գտնելու հույսս էլ կտրեմ…Լսել եմ նաև այսպիսի պատմություններ. աղջիկները համացանցով ծանոթանում են տղաների հետ, ժամադրվում սրճարանում, նրանց հաշվին սնվում ու կորում են: Նման աղջիկների մեկնաբանություններ եմ երբեմն տեսնում, որ ասում են՝ գոնե շաուրմա կերա…
Ի՞նչ շաուրմա, առավելագույնը, որ ինձ առաջարկել են՝ սուրճն է եղել, այն էլ նախընտրել եմ ինքս վճարել: Որտեղի՞ց են գտնում ստամոքսի հովանավորների…Մի խոսքով, երկար մտածելուց հետո այս եզրակացությանը եկա. իմ լավագույն ու ամենահուսալի իմ հովանավորը… ես ինքս եմ: Համաձայն չե՞ք: