Մեզանից շատերն ուղղակի ապրում են, ուղղակի գոյություն ունեն: Երջանիկ են արտաքուստ, բայց զգում են միայնություն և դատարկություն:Մենք չափից շատ ենք անհանգստանում գումարի մասին, այն մասին, թե մարդիկ ինչ կմտածեն մեր մասին:
Մի 24 ամյա քաղցկեղով հիվանդ երիտասարդ հրապարակել է իր պատմությունը համացանցում: Դրա շնորհիվ դարձել է հայտնի:
Ահա նրա նամակը, որ հասցեագրված է մեզ բոլորիս.
—Ես 24 տարեկան եմ, բայց արդեն ընտրել եմ փողկապը, որը պիտի հագնեմ թաղմանս, որը կկայանա մի քանի ամսից:
«Քաղցկեղ» դիագնոզը շատ ուշ հնչեց: Ապաքինվելու հույսեր չկան: Բայց սա ինձ հնարավորություն տվեց, որ հասկանամ, թե ինչի համար է մահը: Որպիսի մարդը վերաիմաստավորի իր կյանքը՝ գիտակցելով սխալները: Ես ապրում էի՝ ոչինչ չանելով:Հիմա ես քիչ ժամանակ ունեմ, բայց նոր եմ հասկանում, թե ինչն է իսկապես կարևոր: Ուզում եմ ձեզ հետ կիսվել կյանքի իմաստի մասին իմ գիտելիքներով.
1. Ձեր ժամանակը մի վատնեք աշխտանքի վրա, որն ատում եք:
2. ՀԻմարություն է վախենալը նրանից, թե մարդիկ ինչ կարող են մտածել ձեր մասին: Վախը թուլացնում և պարալիզացնում է ձեզ:
3. Ձեզ հետ կատարվող ամեն ինչի պատասխանատվությունը ձեզ վրա վերցրեք: Սահմանափակեք վատ սովորությունները, փորձեք առողջ ապրելակերպ վարել:
4. Գնահատեք ձեզ շրջապատող մարդկանց:
Ինձ համար բարդ է այս պարզ բաների իմաստը խոսքերով արտահայտելը, բայց հույս ունեմ, որ կլսեք նրան, ով գիտի ժամանակի գինը:
Ես տխուր չեմ: Ես գիտեմ. կյանքիս վերջին օրերն իմաստավորվել են: Ես միայն ցավում եմ, որ չեմ կարողանա ականատես լինել արհեստական մտքի ստեղծմանը: Նաև հույս ունեմ, որ Սիրիայում և Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի:Մենք այնքան շատ ենք անհանգստանում մեր արտաքին տեսքի համար, որ մինչև վերջին րոպեն չենք նկատում, որ մարմինը՝ ընդամենը տարրա է, որը լցված է մեր մտքերով, համոզմունքներով, մտադրություններով: Մարմինը հարկավոր է միայն այս աշխարհում ապրելու համար:
Եթե տարրան դատարկ է, ապա ո՞րն է ապրելու իմաստը:
Այս աշխարհում թողեք ձեր հետքը: Ապրեք գիտակցված: Ձգտեք դրան: Որտեղ մենք ենք ապրում, այդտեղ ամեն ինչ հնարավոր է:
Մեր կյանքը՝ կարճ ակնթարթ է:
Վայելեք ձեր ժամանակը, որն անցկացնում եք այստեղ: Թող ձեր կյանքը հետաքրքիր և արժեքավոր լինի: