Ես 20 տարեկան եմ, ստիպված եմ աշխատել որպես մաքրուհի՝ մեծ սուպերմարկետում: Վերջերս, երբ լվանում էի հատակները, մի պապիկ մոտեցավ ու ասաց.
—Շնորհակալ եմ ձեզ մաքրության համար: Գիտեմ՝ թե դա ինչ տանջանք է: Ինքս երկար տարիներ զբաղվել եմ նույն գործով:
Նա ժպտաց, շոյեց գլուխս ու գնաց:Ես այնքան հուզվեցի նրա ջերմությունից, որ արտասվեցի…
***
Ես պառկած եմ վերականգնողական կենտրոնում: Ինձ հետ միևնույն պալատում բուժում է ստանում միջին տարիքի մի տղամարդ, ում հասակը երկու մետր է:
Նա դժվարությամբ է կատարում բոլոր վարժությունները, բայց անգամ դեմքի մի մկանով ցույց չի տալիս, որ ցավ է զգում:
Այսօր նրա մոտ էին բերել իր շանը: Նայում էի պատուհանից ու տեսա, թե ինչպես երկու մետրանոց այդ հսկան ամուր գրկեց շանը ու սկսեց բարձրաձայն արտասվել:
***
Երբ փոքր էի, այնքան էլ լավ չէինք ապրում: Բայց ամեն անգամ, երբ տատիկս գնում էր շուկա, ինձ համար մի փոքրիկ քաղցրավենիք էր բերում՝ ասելով, որ նապաստակն է ուղարկել:Հիմա տատիկս ծերացել է, հիվանդ է, գրեթե չի քայլում:
Իսկ ես նրա համար գնում եմ իր բոլոր սիրած քաղցրավենիքները ու տանում՝ ասելով, որ նապաստակի կողմից է: Տատիկս ամեն անգամ ժպտում է:
Սիրում եմ նրան: