Ես տանել չեմ կարողանում սիլիկոններով լցված շրթունքներով կանանց և աղջիկներին…

Ինչպիսին պետք է լինի կինը, որպեսզի կարողանա գրավել իրեն, եւ թե երբ է պատրաստվում ամուսնանալ, Կամերային թատրոնի դերասան Զիրոյանը խոստովանել է BRAVO.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով մեր սիրային բլից հարցերին:

Սերը

մեծ զգացմունք է, որ ոչ բոլորն ունեն եւ կարող են ապրել:

Սիրել` նշանակում է

սիրել սրտով:

Միանշանակ, ես հավատում եմ,

որ կա սեր առաջին հայացքից: Սիրահարվածները նման են պինգվինների:)։ Սիրո իմ եղանակն ինքս եմ ստեղծում՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամի: Երբ ուզեմ՝ իմ եղանակը սիրո ստեղծում եմ:

Կնոջ արտաքինում ինձ կարող են գրավել

աչքերը եւ ամենակարեւորը՝ ամեն ինչ լինի բնական, ոչ մի արհեստականություն: Վանում են ստանդարտներից դուրս աղջիկները: Սիլիկոններով, սարքած քթերով, լցրած շրթունքներով, թշերով… Մի խոսքով՝ արհեստականությունը:

Կինը պետք է լինի

ամենաառաջինը կանացի, որ նայես ու հալվես իրականում: Առանց սիրո կլինի ապրել, բայց մի փոքր այն չի լինի այդ կյանքը: Սերն, իրականում, մարդկանց կյանքում մեծ դեր է խաղում։

Երբ սիրում ես,

սիրիր մինչեւ վերջ: Հանուն սիրո պատրաստ եմ…

Դեռ չի եղել նման իրավիճակ, հենց լինի՝ կասեմ, որ սենց բան արեցի հանուն սիրո:

Ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա կինը

Ամենակարեւորը` պետք է գլխուղեղի հետ ամեն ինչ լավ լինի, գլուխն աշխատի։

Ես սիրում եմ խելացի կանանց, թե ինչ մասնագիտություն կունենա, կարեւոր չէ:

Սիրած էակի կողքին արթնանալն

, իհարկե, հրաշալի է, բայց որ հիշում ես պետք է արթնանաս ու գնաս գործի, մի տեսակ նեղվում ես, որ պետք է սիրելիիդ թողնես: Սերը կրեմովի է։):

Մինչ ամուսնանալը պետք է անպայման գնալ բժշկի:): Սա կատակ էր, իսկ եթե լուրջ՝ պետք է հոգալ հարսանիքի ծախսերը:

Իմ առաջին համբույրը նման էր…

սիրուն շրթունքների:

Շուտ ամուսնանալ` նշանակում է

շատ շուտ պապիկ դառնալ եւ պապիկի տեսք չունենալ:

Առաջին ժամադրությունը պետք է

լինի գոնե ճիշտ ժամին, ոչ մի ուշացում. չեմ սիրում անպարտաճանաչ մարդկանց:

Հետո ինչ կլինի՝ էհ, թող լինի:

Երբ սիրում ես, պետք է,

բնականաբար, ինքն էլ սիրի:

Եթե չի սիրում, ու դու ես սիրում, ավելի լավ է սերդ քո մեջ պահես ու թաղես այն:

Աղջիկներին դուր է գալիս իմ

ձայնը, հայացքը եւ ժպիտը: Չգիտեմ` ինչքանով է ճիշտ, բայց շատ են ասել:

Կամուսնանամ, եթե

վարկային պատմություն չունենամ:)։

Չեմ սիրում աղջիկների, ովքեր

տիրապետում են ժարգոնային լեքսիկոնին, փորձում եմ հեռու մնալ նման մարդկանցից:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *