Մայրիկս 65 տարեկան է։ Ծնողներիս հետ ապրում էի իրենց առանձնատանը, հետո առանձնացա։ Հայրիկիս մահից հետո էլ տունը բացիթողի վիճակում էր հայտնվել և այնտեղ առանց ձեռնոցների գրեթե անհնար էր ինչ, որ բանի գիպչելը։
Տունը խարխուլ վիճակում էր, անձրևից հետո գրեթե փլվ էր տանիքը և ես ստիպած մայրիկիս պետք է տանեի իմ մոտ։
Նրան բնակեցրեցինք առանձին հարմարավետ բնակարանում։ Այնտեղ վերանորոգումը նոր էր և հարմարավետ կահույք էր տեղադրված։ Առաջին օրերին հենց մայրս սովորեց օգտվել դոմոֆոնից և այլն։
Մի անգամ էլ նա ցանկացավ լողանալ և շորերը հանելու ժամանակ ոտքի մատները պատահմամբ ոլորվեցին։
Մի քանի կուրս մերսումները օգնեցին նրան վերականգնվել, բայց դրանից հետո նա անընդհատ բարկացած էր, չէր ուզում լողանալ, գոռում էր և ոչ մեկին չէր լսում:
Նա անգամ տան մաքրման գործերով չի զբաղվում: Ես խնդրում եմ նրան գոնե մաքրել զուգարանն իր հետևից, բայց փոխարենը սկսում է լացել։
Օրը երկու անգամ այցելում եմ նրան, կերակրում, տունը մաքրում։ Նա շատ քմահաճ է և անգամ չի ցանկանում քայլել և նույնիսկ հրաժարվում է բժշկական օգնությունից։
Ես արդեն ուժասպառ եմ լինում։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում ինձ: