Ես պատրաստ էի լսել ամեն ինչ, բայց ոչ դա․․․ հորս պատասխանն ինձ շատ զարմացեց․․․Ինչպես ասում են, տղամարդիկ չեն արտասվում։ Հայրս միշտ եղել է ուրախ, առույգ և երբեք քիթը չէր կախում։
Դրա համար էլ մի օր հետաքրքրվեցի, արդյոք հորս կյանքում եղել են իրավիճակներ, երբ նրա աչքերից արցունքներ են հոսել։Մի օր երեկոյան նստած զրուցում էինք և հենց այդ պահին որոշեցի հարցնել հորս․
-Հայրիկ, երբևէ արտասվե՞լ ես իմ ներկայությամբ, ես նման բան չեմ հիշում։
—Եղել է նման բան․․․— 2 րոպե լռելուց հետո պատասխանեց հայրիկս։
Նա պատմեց, որ երբ փոքր էի, մոտ 2,5-3 տարեկան, հայրիկս որոշել է փորձարկում անել։ Նա ասաց, որ լուրջ չէր վերաբերվում դրան, պարզապես հետաքրքիր էր արդյունքը։ Հայրիկս սեղանին դրել է թղթադրամ, խաղալիք և գրիչ։
Դա իբր պիտի պարզաբաներ, թե ապագայում ինչն ամենից շատ կգնահատեմ։ Դե, գումարը հասկանալի է, խաղալիքը խորհրդանշում էր անհոգություն, իսկ գրիչը՝ խելք։
Ես այդ պահին կանգնել եմ և նայել առարկաներին, իսկ հայրս ուշադիր հետևել է ինձ, որ տեսնի, թե ինչն եմ ընտրելու։ Հետո ես անցել եմ դրանց կողքով և բարձրացել հորս գիրկը ու ամուր գրկել նրան։Նման ընտրություն հայրս չէր ակնկալում։
Բայց ես արել եմ դա՝ առանց իմանալու, որ ինչ-որ փորձարկման են մասնակցում։ Եվ դա եղել է առաջին ու վերջին դեպքը, երբ հայրս արտասվել է իմ ներկայությամբ․․․