«Ես լսում էի, թե ինչպես են նրանք ինձ հրաժեշտ տալիս»․ կինը պատմել է, թե ինչ է իր հետ տեղի ունեցել կոմայի մեջ եղած ժամանակ…

Իռլանդիայի Դաուն կոմսությունից 33-ամյա Նաոմի Բեյլին ծանր հիվանդանալուց հետո դուրս է գալիս կոմայից և լսում, թե ինչպես է քահանան վերջին անգամ աղոթք անում իր համար: Մինչ այդ կինը ցանկանում էր կենդանության նշաններ ցույց տալ, սակայն չէր կարողանում:Ընտանիքը եկել էր նրան հրաժեշտ տալու: Կնոջ մարմինը բացարձակ չէր ենթարկվում իրեն:

Ավելի ուշ Նաոմին իմացավ, որ իր մոտ ախտորոշվել է «փակ մարդու» համախտանիշ:Կնոջը միշտ թվացել է, որ դա ուղղակի միգրեն է: Ցավն ամեն անգամ ուժգնանում էր, մինչ այն պահը, երբ ուշագնաց եղավ:

Կնոջ մոտ հայտնաբերեցին մենինգիտ, և շատ արագ վիրահատելու որոշում կայացվեց, որպեսզի թուլացնեն ուղեղին հասցրած ցավը:Վիրահատությունը հանկարծակիի բերեց բոլորին, քանի որ այն կոմայի պատճառ դարձավ:

«Վիճակս շատ ծանր էր, իսկ մենինգիտի տեսակը, որն ինձ մոտ հայտնաբերեցին, ամենավտանգավորն է համարվում, այդ իսկ պատճառով բժիշկներն ընտանքիս հորդորեցին անմիջապես վիրահատություն անել»:

Նաոմին վերջնականապես գիտակցության է եկել Սուրբ Ծնունդին: Կինը շատ ուրախ էր՝ տեսնելով իր փոքրիկին՝ Նաիդին, սակայն նա այդպես չէր պատկերացնում իրենց համատեղ առաջին Սուրբ Ծնունդը:Հիվանդությունն իր հետևանքը թողեց: Հիմա Նաոմին երբեմն մոռանում է որոշակի բաներ և երկրորդ երեխա չի կարող ունենալ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *