Ես լսել եմ, որ »Սուրբ Հողում» թաղված մարդիկ կարող են վերակենդանանալ, ես չեմ ուզում այդպիսի ռիսկի գնալ…

Տղամարդն ու իր լաչառ կինը մեկնեցին հանգստանալու: Կինն ամեն առիթով աղմուկ էր բարձրացնում, շատ փնթփնթան բնավորություն ուներ, ամեն ինչից դժգոհ էր,մի խոսքով ամուսնուն «օր ու արև» չէր տալլիս:Ամուսինը սիրալիր էր նրա հետ և համբերությամբ տանում էր նրա բոլոր քմահաճությունները:

Այս անգամ կինը ցանկություն էր հայտնել տեսնել Երուսաղեմը:

Ամուսինը կատարեց նրա ցանկությունը: Սակայն նրանց հանգիստն այս անգամ չստացվեց: Երկու օր անց կինը մահացավ:

Դագաղագործը ամուսնուն ասաց, որ տեղում նա կարող է կազմարեպել կնոջ հուղարկավորությունը ընդամենը 150 դոլարով:

Իսկ կնոջ աճյունը հայրենիք տեղափոխելը կարժենա 5000 դոլար:

Ամուսինը մտածեց և պատասխանեց, որ ցանկանում է հայրենիքում հուղարկավորել կնոջը:

Դագաղագործը զարմացավ. «Բայց ինչու այդքան վճարել, եթե կարելի է 150 դոլարով գեղեցիկ հուղարկավորություն անել և այն էլ Սուրբ Հողում»:

Ամուսինը պատասխանեց. «Ես լսել եմ, որ Սուրբ Հողում թաղված մարդիկ կարող են վերակենդանանալ, ես չեմ ուզում այդպիսի ռիսկի գնալ, այդ հարվածին չեմ դիմանա»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *