Ես թոշակառու եմ, բայց երբ կողմնակի մարդիկ ինձ տատիկ են անվնանում, շատ եմ նյարդայնանում…

Ես տարիքով երիտասարդ չեմ, արդեն անցել եմ թոշակի: Սակայն ինձ այնքան էլ դուր չի գալիս, երբ անծանոթ մարդիկ ինձ տատի են անվանում:

Ես սարսափելի վատ եմ զգում ինձ դրանից, վիրավորվում եմ: Բնական է, երբ թոռներս են այդպես դիմում, ուրիշ բան, բայց կողմնակի մարդկանցից այդ բառը լսելը ցավալի է:

Առաջին անգամ այդպես ինձ դիմեցին մոտ 8 տարի առաջ, երբ գնացել էի թերապևտի մոտ: Այդ պահին դա ինձ շոկի ենթարկեց:

Սակայն ամենացավալին այն է, որ տատիկ ինձ անվանեց մի տղամարդ, ով ինձնից երևի 13-15 տարի էր փոքր: Այսինքն ոչ իմ որդու տարիքին էր, ոչ էլ թոռանս: Մեծ մարդ է, բայց կնոջ հանդեպ զրո հարգանք:

Ես ապշեցի անսպասելի դիմելաձևից, ու նույնիսկ չկարողացա համապատսխան կերպով արձագանքել: Միայն թե մտքովս անցավ, որ ահա ես այն տարիքում եմ, որ ինձ արդեն տատիկ են անվանում:

Ցավոք, հիմա էլ ավելի հաճախ եմ լսում իմ հասցեին նման դիմալձև: Ու հետաքրքիրն այն է, որ այդպես են ասում հիմնականում իմ հասակակից տղամարդիկ:

Երբեմն այնքան մեծ է կոպիտ պատասխանելու ցանկությունը, բայց զսպում եմ ինձ: Իսկ երբեմն էլ, երբ տրամադրությունս բարձր է, ասում եմ.

—Հա, թոռնիկ ջան, ի՞նչ ես ուզում:

Դե իսկ հետո հետևում եմ նրանց ռեակցիային: Հիմնականում բոլորը հասկանում եմ, որ սխալ են խոսել ու ամաչում են, իսկ ոմանք էլ ուղղակի լուռ հեռանում են: