Ես ընկերներիս և հարազատներիս այլևս չեմ հրավիրում իմ տուն և դրա համար ունեմ լուրջ պատճառներ․․ վերջերս մի դեպք եղավ

Հյուրասիրությունը գեղեցիկ և հաճելի երևույթ է: Դա ոչ ոք չի ժխտում: Հյուրեր ընդունելու համար մենք պատշաճ պատրաստվում ենք, կարգի ենք բերում բնակարանը, գնումներ են կատարում, պատրաստում ենք աղցաններ, ճաշատեսակներ, թխվածք:

Փորձում ենք այնպես անել, որ մեր հյուրերը իրենց բավարարված զգան և գոհ հեռանան: Այո, այս ամենը լավ է, բայց ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Բայց ես որոշել եմ այլևս հյուրեր չընդունել:

Մի անգամ ընկերս, որ հյուր էր իմ տանը, մտավ զգեստապահարանս և սկսեց փորձել շորերս: Ես դրանից նյարդայնացա ու նրան այլևս հյուր չեմ կանչում իմ տուն:

Մյուս անգամ ընկերուհիներիցս մեկը բացել էր սառնարանը և իրեն զգում էր ինչպես իրենց տանը, դա նույնպես ինձ նյարդայանացրեց:

Ես գնումներ էի կատարել ողջ շաբաթվա համար, իսկ նա որոշեց, որ կարող է օգտվել դրանցից առանց ինձանից թույլտվություն հարցնելու:

Չէ՞ որ ես ընտանիք ունեմ և ես գնումներ կատարում եմ առաջին հերթին իմ ընտանիքի անդամների համար:

Վերջին անգամ, ընկերուհիս մեր տանն էր, նրա երեխան կոտրեց իմ հեռախոսը, որը վերջերս էի գնել, և գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ ընկերուհիս ամենևին վատ չզգաց, նույնիսկ երեխային չնախատեց ու չհետաքրքրվեց, թե ինչպես կարողացա վերանորոգել հեռախոսը:

Իսկ ինչ վերաբերվում է հարազատերին, նրանցից էլ մինչև կոկորդս կուշտ եմ: Գալիս են ու մոռանում են գնալ, դեռ մի բան էլ, հետո բամբասում են, թե սեղանն առատ չէր, կամ երկրորդ անգամ սուրճ չառաջարկեցի:

Այնպես, որ որոշել եմ այլևս ոչ ոքի իմ տուն հյուր չկանչել: Եվ գիտե՞ք ինչ նկատեցի, որ նրանցից ոչ մեկը իմ մասին ոչ մի անգամ չհիշեց: