Երբ ընդունեցի իմ թոռնիկին ու նրա ընտրյալին, և տղաս ու հարսս ինձնից երես թեքեցին, միթե՞ նրանց պիտի դրսում թողնեի.. Թոռնիկս 18 տարեկան է, սովորում է համալսարանում։ Նա ունի ընտրած աղջիկ, և լուրջ մտադրություններ ունի, ցանկանում է ամուսնանալ նրա հետ։
Աղջիկը գյուղից է, շատ խելացի աղջիկ է, սիրում է սովորել, բնավորությամբ էլ մեղմ է ու հոգատար։ Թոռնիկս ասաց, որ նրանք որոշել են միասին ապրել, բայց ծնողները՝ որդիս ու հարսս հրաժարվում են նրանց ընդունել։
Ես նրանց իմ տանը տեղ տվեցի, և զրկվեցի իմ սեփական որդուց և նրա կնոջից: Հիմա երկուսն էլ կշտամբում են: Նրանք նախատեցին ինձ ՝ ասելով, որ ես չեմ մտածում նրա պայծառ ապագայի մասին, ես չպետք է նրանց ընդունեի։
Իսկ ի՞նչ պետք է անեի, նրանց դրսում թողնեի, որտե՞ղ պետք է ապրեին, բացի այդ տեսնում եմ, որ նրանք իսկապես սիրում են իրար։ Ես կարծում եմ, որ մի օր որդիս ու հարսս կհասկանան, որ պետք է օգնել երիտասարդներին, նրանց աջակցել։
Ամենակարեւորն այն է, որ իմ սիրելի թոռն ու հարսը երջանիկ լինեն, իսկ մնացածը մենք գլուխ կհանենք։ Քիչ չեն դեպքերը, երբ սիրող զույգերը բաժանվում են մեծերի պատճառով։