Հիմա ես մեծ, կայացած մարդ եմ, ունեմ ամուսին և երեք երեխա: Բայց իմ կյանքում եղել է շրջան, երբ լքված էի և ոչ մեկի պետք չէի:
Հաճախ են մեծերն ասում, որ մանկությունն ամբողջովին չեն հիշում, կարող են մտաբերել միայն որոշակի հատվածներ: Իմ դեպքում այդպես չէ. ուղեղումս ամեն ինչ դաջվել է:
Հայրս լքել է ինձ ու մորս, երբ դեռ փոքր էր, մի քանի ամսական, բայց դրա մասին իմացել եմ միայն տարիներ անց: Լավ եմ հիշում մորս, նա միշտ բարկացած էր:
Հիշում եմ, ինչպես այդ օրը գնացինք խանութ, ես սարսափելի քաղցած էի: Խնդրում էի մորս, որ ինձ համար կրեմով բուլկի գնի, դրանք այնքան գեղեցիկ էին: Բայց նա չարացած հայացքով նայեց ինձ և ասաց.
—Լռիր, առանց այն էլ փչացրել ես կյանքս:
Հետո ինձ նստեցրեց պաղպաղակի սառնարանի կողքի նստարանին և ասաց, որ այստեղ իրեն սպասեմ: Դա վերջին անգամն էր, երբ իրեն տեսա՝ մորս կարգավիճակում:
Հետո ինձ մի տղամարդ մոտեցավ և սկսեց հարցնել, թե ինչ է եղել: Ես դեռ չգիտեի, որ երկու տարի անց կապրեմ այդ մարդու տանը և իրեն հայրիկ կանվանեմ:
Այդ մարդն ինձ համար գնեց հենց այն բուլկին, որից աչքս չէի կտրում: Երբ սկսեցի այն ուտել, ացունքներս հոսեցին աչքերիցս: Բուլկին ինքն իրենով քաղցր էր, բայց իմ արցունքներից այն աղի էր դառնում:
Այդ դեպքից հետո սկսեցի ատել բոլոր քաղցր թխվածքները. դրանց համն ինձ վառ հիշեցնում է իմ ապրած կյանքի մասին:
Հետա հայտնվեցի մանկատանը և սկսեցի սպասել, թե երբ ինձ կորդեգրեն, բայց հոգուս խորքում սպասում էի հարազատ մորս…
Այսօրվա պես հիշում եմ որդեգրման օրը: Մանկատանն արդեն ապրել էի 2 տարի:
Եկել էին և նոր ծնողներս, և մայրս: Նա գոռում էր ինձ վրա, նախատում՝ փորձելով արդարացնել ինքն իրեն:
Պարզվեց, որ ես փչացրել եմ իր անձնական կյանքը, բայց պիտի շնորհակալ լինեմ գոնե նրա համար, որ ինձ որդեգրելու հնարավորություն է ընձեռել:
Հիմա, երբ ես արդեն մեծ եմ, ամեն Աստծո օր շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս, քանի որ իրենց շնորհիվ ես չկործանվեցի, որբ չմնացի, իմացա, թե ինչ է նշանակում մեծանալ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, որտեղ տիրում է սեր և համերաշխություն: