Ես ատում եմ այն մարդկանց, ովքեր իրենց հաճույքի համար կոտրում են ուրիշի ճակատագիրը

Ես պարզապես ատում եմ մարդկանց, ովքեր իրենց իսկ հաճույքի համար դաժանաբար կոտրում են ուրիշների ճակատագրերը:

Ես արհամարհում եմ նրանց, ովքեր մեծահոգի և առատաձեռն են ձևանում, սիրահետում են կանանց, նրանց խոստանում ոսկե լեռներ ու հետո ստանալով իրենց ուզածը թողնում են նրանց ու հեռանում։

Ես ատում եմ ստախոսներին, ովքեր թոզ են փչումն կանանց աչքերին և նրանց վրա ամոթի ստվեր թողնում՝ արդարանալով, որ բոլորը նույնն են անում:

Երբ կնոջը գրավելու համար ասում են, որ ամուսնացած չեն, մինչդեռ իրականում ունեն կին և երեք երեխա:

Երբ նրանք խոստովանում են, որ իրենք կին ունեն, բայց խոստանում են լքել նրան և տարիներ շարունակ նույն սուտն են խոսում՝ խլելով ուրիշների երջանկությունը և խաղալով մարդկանց ճակատագրերի հետ։

Մարդը կարող է հարուստ լինել և նրա առջև շատերը կխոնրահվեն, բայց ոչ բոլորն են պարկեշտ։

Եթե մարդը ստում է հարաբերությունների սկզբում, եթե նա հետաձգում է ձեզ հետ հանդիպումները աշխատանքի պատրվակով, եթե նա չի մասնակցում ձեր կյանքին, եթե նա անկեղծորեն չի հետաքրքրվում ձեր խնդիրներով, եթե նա միշտ խոսում է միայն իր և իր նվաճումների մասին, փախեք նրանից որքան հնարավոր է հեռու՝ առանց հետ նայելու:

Այսպիսի տղամարդիկ ձեզ ավելի ուժեղ չեն դարձնում, նրանք գողանում են ձեր երիտասարդությունն ու կոտրում են ձեր ճակատագիրը։