Այս սարսափելի պատմությունը տեղի է ունեցել 8 տարի առաջ: Աշխատում էի ծննդատանը, հենց այդ օրը իմ
հերթափոխն էր:Մի 17 ամյա աղջիկ բերեցին, ով արդեն ծննդաբերում էր: Նրա հետ էին ծնողներն ու
ամուսինը:
Միանգամից երևաց, որ այնքան էլ բարեհաջող ընտանիք չէ:Ծննդկանն անդադար գոռում էր, որ իրեն պետք
չեն երեխաներ, որ իր կյանքն այդքանով կավարտվի:
Ծնողները քաշքշում էին նրան, ասում, որ իրեն հանգիստ պահի: Այդ ընտանիքն ինձ միանգամից դուր
չեկավ, բայց դե ով եմ ես, որ դատեմ նրանց:Նույն գիշերը բերեցին 45 ամյա մի կնոջ: Դա նրա երկրորդ
ամուսնությունն էր, բայց առաջին երեխան:
Նա երկար տարիներ երազել էր առողջ երեխա ունենալու մասին…սակայն չստացվեց:Գլխավոր բժիշկը
հասկացավ, որ կնոջ երեխան մահացած է ծնվելու և առաջարկեց փոխել երեխաներին:Մահացած փոքրիկին
տվեցինք երիտասարդ աղջկան, իսկ տարիքով կնոջն ասացինք, որ իր երեխայի հետ ամեն ինչ լավ է:
17 ամյա աղջիկը մի քիչ արտասվեց, իկս մյուս օրն արդեն ծիծաղում էր: Նրա ընտանիքի համար էլ դա
առանձնապես ցավալի լուր չէր:
Այդպես, ծննդատնից դուրս եկան 2 երջանիկ կին:Սակայն անցել են տարիներ, և խիղճս սկսել է տանջել…
ինչպե՞ս ես կարող էի որոշել Աստծո փոխարեն…քունս կորցրել եմ, չեմ կարողանում ինձ ներել…