Այս մի փոքր սարկաստիկ և առաջին հայացքից ոչ միանշանակ ընկալվող խորհուրդները կարող են օգնել ձեզ կյանքում.
- Փորձեք չփաթաթվել մարդկանց վզին և այդ ժամանակ հասկանալի կլինի՝ պե՞տք եք դուք նրանց, թե՞ ոչ։
- Եթե դուք սիրում եք միաժամանակ երկու մարդու՝ ընտրեք երկրորդին։ Եթե դուք սիրեիք առաջինին, ապա չէիք սիրի նաև երկրորդին։
- Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին՝ չպետք է ձեզ հուզի։
- Այն մարդիկ, ովքեր բոլորից հաճախ են ներել և բոլորից շատ դիմացել՝ սովորաբար հեռանում են անսպասելի և ընդմիշտ։
- Հոգ չէ, եթե չկան ընկերներ, վատ է, երբ ընկերները կեղծ և վաճառված են։
- Քիչ խոսիր սեփական պլանների մասին։
- Երբեք մի ներեք դավաճանությունը։ Յուրաքանչյուր դավաճանությունը դա համեմատություն է՝ ավելի լավի փնտրտուք։ Նա ով ավելիին է ձգտում, երբեք չի գնահատի այն, ինչ ունի…
- Մարդը 80%-ով բաղկացած է ջրից։ Երբ մարդը կյանքում չունի երազանք և նպատակ, նա ընդամենը ուղղահայաց ջրափոս է։
- Մի մերժեք մարդկանց, ովքեր ուզում են ձեր հետ լինել։ Հնարավոր է նրանցից մեկը լինի այն միակը, ով դժվար պահերին մինչև վերջ կմնա ձեր հետ։
- Վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես ուզում ես վերաբերվել, որովհետև նրանցից ոչ ոք չի վերաբերվի ձեզ այնպես, ինչպես դուք եք վերաբերվում նրանց։