Դրուիդների հորոսկոպի գաղտնիքը: Ո՞ր ծառն է համապատասխանում քեզ

Դրուիդների հորոսկոպը կազմված է ծառերից: Եվ այսպես, եկեք տեսնենք թե ո՞ր ծառն է համապատասխանում քեզ և ինչ է այն նշանակում:

  • Հաճարենի (22.12)

Մարդն, ով ծնվել է այս նշանի տակ, երբեք չի ծերանա հոգով, նա հետևում է իրեն, նա ճարպիկ է, հնարամիտ, գիտի ինչպես դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից և ինչպես հարստանալ:

  • Խնձորենի (25.06-04.07 և 23.12-01.01)

Հմայիչ է, անշահախնդիր, հավատում է սիրուն: Նա խոցելի հոգի ունի, այդ պատճառով, նրան վիրավորելը շատ հեշտ է:

Նա սիրում է ստեղծագործել և աշխարհը գեղեցկացնել:

  • Եղևնի (05.07-14.07 և 2.01-11.01)

Ռետրո բույրով ծառ: Այս ժամանակահատվածում ծնված մարդը սիրում է ճոխություն, գեղեցկություն և ցուրտ: Նա չափազանց հավակնոտ է:

  • Կնձնենի (15.07-25.07 և 12.01-24.01)

Դանդաղաշարժ բնավորություն ունի: Հզոր է և խոցելի միաժամանակ: Բարությունը հոսում է նրանից: Նա կարողանում է հոգ տանել սիրելի մարդկանց մասին:

  • Նոճի (26.07-04.08 և 25.01-3.02)

Ունակ է հարմարվել յուրաքանչյուր իրավիճակին: Գեղեցիկ է, խելացի, գրավիչ և շրջահայաց: Որպես օրենք, սիրահարվում է ընդմիշտ և հազվադեպ:

  • Բարդի (05.08-13.08 և 04.02-08.02)

Գեղեցիկ է, աշխատասեր, բայց տարիքի հետ հակված է տարբեր ֆոբիաների: Զգացմունքային է, հոռետես և խելամիտ:

  • Մայրի (14.08-23.08 և 09.02-18.02)

Ուժեղ է և գեղեցիկ, կարողանում է հարմարվել յուրաքանչյուր միջավայրում, բայց շատ է սիրում ամեն ինչի հիանալին: Այս ծառը սիրում է, երբ իրեն նկատում են և խրախուսում:

Երբեմն մի փոքր պարծենկոտ է:

  • Սոճի (24.08-02.09 և 19.02-28(29).02)

Այս ամանորյա ծառը տնակյաց է, ունի կյանքի որոշակի նպատակներ և հետևում է դրանց: Այս նշանի տակ ծնված մարդիկ հաջողակ բիզնեսմեններ են և նրանց չեն կոտրում անհաջողությունները:

  • Ուռենի (03.09-12.09 և 01.03-10.03)

Բավական զգացմունքային և էսթետիկորեն շատ զարգացած անձնավորություն: Շատ է սիրում հանգստանալ և ունի բարձր ճաշակ:

Այս ծառի նշանի տակ ծնված կանայք համարվում են իսկական կին և հաճախակի սեփական նպատակների համար ձևանում են թույլ և անօգնական:

  • Լորենի (13.09-22.09 և 11.03-20.03)

Գեղեցիկ բոլոր առումներով: Ճոխ անձնավորություն: Սիրում է բոլոր հրաշալին, բայց արագ յուրացնում է յուրաքանյուր միջավայր:

Նրան կարելի է համոզել: Նա կարող է լսել և նույնիսկ ափսոսալ:

  • Կաղնի (21.03)

Ուժեղ է և անկախ: Ինքուրույն է որոշումներ ընդունում: Վստահելի է բիզնեսում և ընտանիքում: Պատ, զրահ, ամենաուժեղ նշանն է:

  • Ձիթենի (23.09)

Հմայիչ, շատ բարի և լուսավոր անձնավորություն: Կարողանում է հարթել կոնֆլիկտները և ձգտում է չընկճել սիրելի մարդկանց սեփական զգացմունքներով:

  • Պնդուկենի (24.09-03.10 և 22.03-31.03)

Հատուկ հոտառություն ունի կյանքի հանդեպ, կարողանում է հարմարվել, շատ ուշադիր է, բայց շատ հաճախ ունենում է թույլ առողջություն:

Այն պատճառով, որ նա երբեմն լինում է «անօգնական», նրան չարություն է պատում: Սակայն հաճախ էլ պնդուկենին լինում է երջանիկ և անհոգ բարի մարդիկ:

  • Արոսենի (04.10-13.10 և 01.04-10.04)

Աշխատասեր է և պահանջկոտ իր հանդեպ։ Այս ծառը սիրում է գեղեցիկ հագուստ, շատ է սիրում մտերիմներին ուրախություն պատճառել և տանել չի կարողանում սուտը։

  • Թխկի (14.10-23.10 և 11.04-20.04)

Հաճախակի է նայում հայելու մեջ, որպեսզի հերթական անգամ համոզվի, որ ինքը գեղեցիկ է։

Շատ ժամանակ է տրամադրում իրեն՝ սիրելիին, որի պատճառով շատ հաճախակի մոռանում է մտերիմների մասին։

  • Ընկուզենի (24.10-02.11 և 21.04-30.04)

Սիրում է, որ ամեն ինչ լինի ըստ կարգի, սակայն հակառակ սեռի հետ շփվելիս ամաչում է։ Խորաթափանց է և խելացի։

  • Հասմիկ (3.11-11.11 և 1.05-14.05)

Ուրախ է և շատ է սիրում աշխարհը։ Սակայն արտաքին ուրախության տակ կարող է տխրություն թաքնված լինել։

Բնավորությունը քամոտ է և շատ էմոցիոնալ։ Հասմիկը սիրում է պաշտպանել իր իրավունքները։

  • Շագանակ (12.11-21.11 և 15.05-24.05)

Ունի սուր ընդգծված արդարության զգացում, սիրում է, երբ ամեն ինչ հատուցվում է ըստ արժանավույնս, ինչի պատճառով շատ հաճախ հայտնվում է անհեթեթ իրավիճակներում։

Այդ ամենի հետ հանդերձ, շագանակը կարողանում է իրերը դիտել հիմքից և հստակ գիտի իր դերն այս աշխարհում։

  • Հացենի (22.11-1.12 և 25.05-3.06)

Ինչ էլ որ պատահի, միևնույնն է կհասնի իր ուզածին ի շնորհիվ իր խորաթափանցության և խելքի։Ի ծնե օժտված է իրավիճակի արագ վերլուծության և կայծակնային որոշումներ կայացնելու ունակությամբ։

  • Բոխի (2.12-11.12 և 4.06-13.06)

Մարդն, ով ծնվել է այս ժամանակահատվածում, անտարբեր է իր գոյության հանդեպ, գնահատում է վսեմը, սակայն հոսում է հոսանքի ուղղությամբ և նույնիսկ չի էլ փորձում փոփոխել ինչ-որ բան։

  • Թզենի (12.12-21.12 և 14.06-23.06)

Չի պատկերացնում կյանքն առանց ընկերների և սիրելիի, մահանում է միայնության մեջ։ Շատ հաճախ այսպիսի մարդիկ դառնում են էներգետիկ վամպիրներ։

Եվ այս ամենի հետ հանդերձ, նրանք զգացմունքային են, քնքուշ և ամեն ինչ կանեն սեփական հովանավորի համար։

  • Կեչի (24 հունիսի)

Բարեհոգի և գեղեցիկ։ Կարողանում է պահպանել ընկերական և սիրային զգացմունքները արժանի մակարդակի վրա։

Կրքին վերաբերում է թերահավատորեն և կարողանում է ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ։