Դստերս մի քանի օր առաջ էին վիրահատել, բայց ստիպված եղա նրան հետս տանել․․․ Ուզում եմ մի բան ասել․․․

Այսօր շտապ քաղաք գնալու անհրաժեշտություն եղավ։ Ես ստիպված եղա դստերս տանել հետս, քանի որ միայնակ թողնել տանը չէի կարող։

Իմ երեխան ամենախիզախն ու համարձակն է։ Վերջերս նրա գլխուղեղը վիրահատել են, ու բժիշկները մի կերպ են փրկել նրա կյանքը։ Անգամ արյան փոխներարկման կարիք է եղել։

Հիմա որոշ ժամանակ, մինչ երեխայիս ուժերը կվերականգնվեն, պիտի նրան ամենուր անվասայլակով տանեմ։ Ահավոր է ուղղակի․․․ Ինչպիսի հայացքներ են մարդիկ գցում դստերս կողմ․․․

Նրա գլխի հարմարանքին են նայում, նկատողություններ անում, եթե երեխան շատ բարձր է խոսում։

Այն փաստը, որ գուցե երեխան հենց այնպես չի հայտնվել նման վիճակում, ոչ մեկին հետաքրքիր չէ։

Ոչ ոքի մտքով չի անցնում, որ եթե գլուխը թողնենք առանց պաշտպանիչ հարմարանքի, անգամ ամենաթեթև հպումը կարող է վնասել երեխային՝ պատճառելով անդառնալի հետևանքներ։

Ու գիտեք թե որն է ամենից վախեցնողը․ հիմնականում տհաճ կերպով նայողները ոչ երեխաներ են, ոչ էլ երիտասարդներ, այլ միջին ու մեծ տարիքի մարդիկ։

Ու նրանք այն մարդիկ են, ովքեր երիտասարդներին վիրավորում են՝ հաճախ անվանելով անդաստիրակ։

Խնդրում եմ, երբեք նման բան մի արեք։ Մի օգնեք ոչ մեկին, բայց մի էլ քննադատեք։