Դու փչացրել ես մեր մանկությունը…մի՞թե մայրը կարող է ավելի սարսափելի բան լսել երեխաներից

Մարիամն ունի երկու որդի, նրանց տարիքային տարբերությունը 1 տարի է: Ամուսինը շուտ է մահացել, երբ տղաները դեռ մանկապարտեզ էին հաճախում:Ամբողջ կյանքում Մարիամն առանց որևէ մեկի օգնության է մեծացրել որդիներին՝ գիշեր-ցերեկ աշխատելով և երեխաներին պատշաճ խնամք ապահովելով:

Մարիամը հասկանում էր, որ չի կարող ամբողջ օրը վերահսկել երեխաներին, այդ իսկ պատճառով փորձում էր լցնել նրանց օրն օգտակար զբաղմունքներով.

նրանց գրանցել էր երաժշտական և սպորտ դպրոցներում, որպիսի տղաներն ամբողջ օրը զբաղված լինեն և ոչ մի դեպքում չընկնեն վատ շրջապատ:

Տղաները շատ հասկացող էին և գիտակցում էին, որ այդ ամենի համար մայրը գումար է վճարում, և պարտաճանաչ հաճախում էին բոլոր պարապմունքներին և դասերին:Որդիները մեծացան, համալսարանն ավարտեցին, լավ աշխատանք գտան: Իսկ մի օր էլ ավագ որդին հայտնեց մորը.

Դու փչացրել ես մեր մանկությունը:

Մոր համար չափազանց ցավալի էր նամն բան լսելը: Խոսելով որդիների հետ՝ նա հասկացավ, որ երեխաները ծախսել են իրենց մանկությունը այն զբաղմունքների վրա, որոնք իրենց հետաքրքիր չեն եղել և երբեք պետք չեն գա կյանքում:

Մարիամը հասկացավ, որ որդիները խղճացել են մորը, դրա համար էլ կատարել են նրա պահանջները:

Իսկ մի՞թե Մարիամը ժամանակին այլ ելք ուներ: