Դերասան լեռնո Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել իր և մշտական իրեն վստահված բացասական դերերի մասին…

Դերասան Լեռնո Հարությույանին հեռուստադիտողները բազմից տեսել են բացասական կերպարներով։

Թե ինչու են իր խաղացանկում զգալիորեն գերազանցում բացասական կերպարնրը, դերասանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ գուցե իր մոտ դրանք ներկայացնելը լավ է ստացվում կամ իր դիմագծերն են պատճառ հանդիսանում, որ ռեժիսորներն իրեն պատկերացնեն հենց բացասական կերպարներով։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է ինչպես բացասական կերպարներ մարմնավորելու, նախապատվության, այնպես էլ ընտանիքի և 9-ամյա դստեր մասին։

«Իրականում շատ-շատ քիչ են դրական դերերս՝ երևի երկու-երեք ֆիլմերում։ Ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչու են ինձ սովորաբար առաջարկում հենց բացասական դերեր։

Որպես դերասան կարող եմ ասել, որ չկան անհետաքրքիր դերեր․ յուրաքանչյուր դերի հետ կապված էլ հնարավոր է գտնել հետաքրքիր կողմեր»,- նշեց դերասանը։

Նա այս ընթացքում ևս հեռուստադիտողներին ներկայանում է բացասական կերպարով՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորելով կենտրոնական կերպարներից մեկը։  Չնայած կերպարի բացասական լինելուն՝ դերասանն անկեղծացավ՝ սիրում է իր դերը։ Ըստ դերասանի այն իրեն մասնագիտական տեսանկյունից է գրավում։

«Այն կերպարով, որով հիմա հեռուստադիտողներն ինձ տեսնում են, ես անչափ սիրում եմ, որովհետև այն ինձ, որպես դերասան, շատ բաներ է թույլ տալիս անել։

Հետաքրքիրն այն է, որ այդքան բացասական գործողությունների ֆոնին, մարդասպանության ֆոնին այդ հերոսը սիրահարվեց, և ինքն էլ է զարմացել, թե ինչպես կարող էր սիրահարվել։  Խաղարկային տեսանկյունից բացվելու շատ տեղեր կան։

Հետաքրքիրն այն է, որ պարբերաբար տարբեր արձագանքներ եմ լսում իմ կերպարի հետ կապված՝ պարզվում է մարդիկ համակրում են։ Կարծում եմ դա գալիս է նրանից, որ ինքս փորձում եմ իմ կողմից ինչ-որ բաներ ավելացնել, այդ թվում նաև հումոր։ Որովհետև կերպարն իսկապես իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որ նրան հետուստադիտողները պետք է որ ատեին»,- ասաց Լեռնոն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *