Դեմ եմ, որ ամուսնուս որդու նկարը կախված լինի մեր տանը, իսկ նա նեղանում է ու համառում

Վերջերս գտանք մի աղջկա հոգու ճիչ, որով էլ ձեզ հետ ենք կիսվում.

«Ես ամուսնացած եմ, ունեմ դուստր: Մեր ընտանիքում ամեն ինչ լավ է, սակայն կա մի խնդիր. ամուսինս առաջին կնոջից որդի ունի:

Վերջերս պատին կախեցի մեր ընտանեկան լուսանկարները: Ամուսինս՝ տուն հասնելով, պահանջեց, որ իր որդու լուսանկարներից ևս ավելացնեմ:

Ես մերժեցի, քանի որ ամուսնուս որդին ինձ հարազատ մարդ չէ, ու ես չեմ ուզում ամեն օր տեսնել նրա դեմքը մեր տան պատերի վրա: Այս հողի վրա մենք լուրջ վիճեցինք. ամուսինս ասում էր, որ որդին իր ընտանիքի մասն է: Ես երբեք դեմ չեմ եղել նրանց շփվելուն, բայց նրա լուսանկարը մեր տանը՝ ինձ համար արդեն չափազանց է:

Համացանցում մի խմբում գրել էի այս մասին, պատմել, որ ինձ համար տհաճ է ամուսնուս պահանջը:

Շատ էին մեկնաբանությունները, որտեղ ուրիշ աղջիկներ պատմում էին, որ հայտնվել են նման իրավիճակում, երբ ամուսինները չեն ցանկացել հասկանալ ու ընդունել իրենց զգացմունքները:»

Մենք կարծում ենք, որ առաջին հերթին մեղավոր է պատմության հերոսուհին:

Ոչ, նա պարտավոր չէ սիրել ամուսնու որդուն, բայց եթե ամուսնանալիս իմացել է, որ ընտրյալն արդեն ունի երեխա, ուրեմն պիտի ընդունի նաև այն, որ նա միշտ պիտի տեղ ունենա հոր կյանքում:

Մի՞թե կանայք երկրորդ անգամ ամուսնանալով՝ մոռանում են հարազատ երեխաների մասին… Չենք կարծում: Իսկ ինչու՞ նման կերպ պիտի վարվեն տղամարդիկ: Անհասկանալի է:

Ի՞նչ եք կարծում, ով է այս դեպքում իրավացի, իսկ ով սխալ: Եթե հայտնվեիք հերոսուհու փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք: