Դատավորը փորձում էր համոզել տղամարդուն հետ կանգնել ամուսնալուծվելու մտքից, սակայն տղամարդու պատասխանը գետնին տապալեց բոլորին…

Մի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Դատավորը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից:

_Քեզ համար շատ դժվար կլինի, մի բաժանվիր:
-Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի:

Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց.
-Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել:

Տղամարդը կոշիկը հանեց և դրեց դատավորի առաջ:
– Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:

– Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, և գրողը տանի, միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *