Գնում էի բանկ հերթական վճարումը կատարելու, մեկ էլ տեսնեմ գետնին թղթադրամներ են թափված․․․
Գնում էի բանկ՝ վարկիս ամսական վճարը կատարելու համար: Տեսնում եմ գետնին ընկած ճմրթած թղթադրամ-ներ: Վերցրեցի, հաշվեցի…
5 հատ 50 000-անոց թղթ ադրամ կար…Այս ինչպես բախտս բերեց: Արագ հեռ ացա այդտեղից: Որոշեցի քարտիս փոխանցել և միանգամից ստուգել, արդյոք կեղծ չեն:Բանկոմատն ընդունեց:
Սակայն քարտը ստուգելու ժամանակ հաշվեհամարիս տեսա ոչ թե 250 000, այլ 2 500 000 դրամ:Բայց ինչպե՞ս…
հաշվիս ընդհանրապես գումար չկար մինչ այդ:Որոշեցի գնալ բանկ, համ վճարս կատարելու, համ էլ կճշտեմ, թե այդ ինչպես նման բան եղավ: Մոտեցա ազատ դրամարկղին, հենց ասեցի անուն-ազգանունս, հանկարծ…
ԶԱՆԳԵՐ…ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԵՐ…
—Դուք մեր միլիոններորդ հաճախորդն եք: Դուք շահել եք ավտոմեքենա:
Հանկարծ սիրտս սկսեց ուժեղ զարկել, ինձ թվում էր, դա բոլորն են լսում: Աստիճանաբար ուշքի գալով՝ մտածում էի.
—Դա անհնար է: Մի օրում այսքան բախտս բերի:
Բոլորը մոտենում և շնորհավորում էին ինձ: Զգացի, որ շունչս կտրվում է, մի րոպեով դուրս եկա բանկից, որ մա-քուր օդ շնչեմ, սայթաքեցի և …
ԱՐԹՆԱՑԱ…