Բամբակե սկավառակները կենցաղում անփոխարինելի են։ Ես դրանք հաճախ եմ օգտագործում, բայց ոչ ուղիղ նշանակմամբ։ Գնում եմ ամենաէժանը, որակը կարևոր չէ։
- Հնարք 1
Բամբակե սկավառակներով հարմար է մաքրել հեռուստացույցի վահանակները։
Քանի որ կոճակների միջև հեռավորությունը փոքր է, ջրով կամ փրփրաջրով թրջած սկավառակը հիանալի է մաքրում բոլոր փոշիները։
- Հնարք 2
Մաքրել ծորակը։ Բամբակե սկավառակները հիանալի փայլեցնում են ծորակները, ցնցուղը, ոչ մի հետք չի մնա։ Շատ հարմար է։
- Հնարք 3
Բամբակե սկավառակներ միշտ կան պայուսակիս մեջ, ու դրանք հարմար է օգտագործել այն դեպքում, եթե շրթներկս կամ աչքերիս ստվերաներկը անհավասարաչափ մաքրվել է։
Սկավառակով հեշտությամբ կարող եմ շտկել շպարիս թերությունները։
- Հնարք 4
Բոլոր նրանք, ովքեր երեխա կամ թոռնիկ ունեն․ բամբակե սկավառակները կարող եք օգտագործել զանազան հետաքրքիր ձեռքի աշխատանքներ պատրաստելու համար։
Դրանից կարող եք պատրաստել խաղալիքներ, ծաղիկներ։
Ահա այսպես եմ օգտագործում բամբակե սկավառակները, դե չեմ նշում դիմահարդարումը մաքրելը։
Իսկ դուք ինչպե՞ս եք օգտագործում բամբակե սկավառակները։