Ընդմիջմանը վազելով գնացի մոտակա խանութը, որ կարկանդակ գնեմ: Հույս ունեի, որ մի քիչ նստելու և սուրճ խմելու ժամանակ էլ կմնա:
Բայց վաճառողուհին շատախոս մի կին էր, ավելի շատ զրուցում էր պաղպաղակի վաճառողուհու հետ, քան առևտուր էր անում:
Իմ րոպեները և հույսերը ջուրն էին ընկնում: Վերջապես բերեցին կաթսայով տաք կարկանդակներ. զգում էի նրբերշիկի բույրը, իմ սիրած կարկանդակներն էին:Հենց պիտի ի վերջո գնեի կարկանդակը, վաճառողուհին սկսեց շան հետ զրուցել, որը կանգնած հաչում էր:
—Ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես այդպես անում: Կարկանդա՞կ ես ուզում… Չեմ տա, չեմ տա…
Շունը գլուխը թեքել և ուշադիր լսում էր կնոջը:
Այդ պահին չդիմացա և խառնվեցի.
—Նա կարկանդակ չի ուզում, եկել է կարկանդակի միջի եղբորը հրաժեշտ տալու:
Ես ու շնիկը մնացինք առանց կարկանդակի, բայց հերթի ծիծաղն ու վաճառողուհու բարկությունը դեռ երկար էի լսում: