Գիտնականներն ապացուցել են․ ով է ավելի շատ տառապում բաժանումից հետո՝ կանայք թե տղամարդիկ

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե արդյո՞ք տղամարդիկ են ավելի շատ տառապում սիրելիից բաժանվելու պատճառով, թե կանայք։

Պարզվում է, տղամարդիկ ավելի ուժեղ էմոցիոնալ ցավ են ապրում հարաբերություններում խնդիրների առկայության կամ բաժանվելու դեպքում, թեպետ ոչ միշտ են բարձրաձայնում դրա մասին։

Հոգեբանների միջազգային խումբը խնդիրների մաշտաբային վերլուծություն է կատարել՝ ուսումնասիրելով խնդիրները, որոնք կարող են ծագել զուգընկերների միջև ռոմանտիկ հարաբերությունների ժամանակ։

Արդյունքները ցույց են տվել, որ մեծ մասամբ դեպքերում գլխավոր խնդիրն այն է, որ զուգընկերները դժվարանում են քննարկել լուրջ հարցերը, կամ էլ չեն կարողանում վստահել դիմացինին։

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդկանց հոգում ավելի շատ են ապրումները դժբախտ սիրո պատճառով, քան կանանց մոտ։

Սա վկայում է այն մասին, որ զուտ կարծրատիպ է այն, թե տղամարդիկ էմոցիոնալ առումով պակաս ներգրավված են հարաբերություններում, քան կանայք։

Ի դեպ, կանայք ավելի հաճախ են դիմում հոգեբաններին՝ թերապիա ստանալու նպատակով։ Սա ևս վկայում է այն մասին, որ տղամարդիկ հակված են լռել ապրումների մասին։