Գիտնականները պարզել են, որ չափից քիչ քնելը կանանց դեպքում կարող է հանգեցնել ծանր ընկճախտային խանգարումների:
Տղամարդկանց սովորաբար դա չի սպառնում:Հանգիստ, որակյալ քունը վերականգնում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջները, ամրապնդում է իմունիտետը, վերադարձնում է մաշկի գեղեցկությունն ու թարմությունը:
Ընդ որում՝ ամերիկացի գիտնականների վերջին հետազոտության համաձայն՝ կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կնոջ գլխուղեղին ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար:
Հյուսիսային Կարոլինայում Դյուկի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քնի խանգարմամբ տառապող կանայք ավելի հաճախ են բախվում ընկճախտի խնդրին և իրենց ավելի ագրեսիվ են պահում:
Նշվել է, որ քնի պակասն այդպիսի խնդիրներ չի առաջացնում տղամարդկանց դեպքում:
Սա բացատրվում է բնական բնութագրերով, մասնավորապես՝ նրանով, որ կանայք կարող են միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել, ուստի նրանց ուղեղի տարբեր մասերը մշտապես կապվում են իրար հետ և ավելի արագ են աշխատում, քան տղամարդկանցը:
Միաժամանակ, նրանք ավելի են հոգնում, և վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:
Ըստ մասնագետների՝ կինը բավականաչափ չքնելուց հետո իրական ֆիզիկական ցավ է զգում:
Նաև ենթակա է սրտանոթային և այլ հիվանդություններով ախտահարվելու վտանգի:
Ուստի նրան խորհուրդ է տրվում օրական 1-1,5 ժամ լրացուցիչ քնել: