Գիտնականները զգուշացնում են, որ փորի վրա քնել չի կարելի. Դա կարող է վտանգավոր լինել կյանքի և առողջության համար…

Հետազոտողների կարծիքով՝ մարդու համար ամենավտանգավոր դիրքը փորի վրա քնելն է:

Պատճառներից մեկն այն է, որ այդ դիրքով քնելը կարող է ցավեցնել մեջքը:

Բացի այդ, այդպիսի դիրքով քնող մարդն ունենում է խնդիրներ պարանոցի և հոդերի հետ:

Գիտնականները նկատել են, որ փորի վրա քնելը դժվարացնում է շնչառությունը, քանի որ այդ դեպքում մարդը գլուխը կողքի է շրջում:

Այդ դիրքով քնելը հավելյալ վտանգ է ներկայացնում հղի կանանց համար. այն վտանգավոր է պտղի համար հղիության վաղ շրջանում:

Մասնագետները կարծում են, որ քնելու ամենաօգտակար դիրքը կողքի քնելն է, հատկապես ձախ կողքի:

Այդ դիրքում ներքին օրգաններն ավելի ճիշտ են գործում, և բժիշկները խորհուրդ են տալիս քնել ձախ կողքի վրա:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *