Գիշերը նրա ընկերուհին կրքի ու սիրո տրամադրություն չուներ.. այն ինչ արեց այդ տղամարդը հաջորդ օրը՝ հիանալի է. պարտքի տակ չմնաց.

Մի երեկո ես և ընկերուհիս պառկած էինք: Կիրքը մեր միջև սկսում էր ավելանալ, երբ նա հանկարծ ասում է «Արի չսկսենք: Ես ցանկանում եմ, որ ինձ ուղղակի գրկես»:

Ես բացականչեցի. «Ի՞նչ: Սա ի՞նչ է նշանակում» Եվ այդ ժամանակ նա ասում է բառեր, որոնք նման իրավիճակում ոչ մի տղամարդ չի ցանկանա լսել.

« Դու բացարձակ հաշվի չես նստում իմ զգացմունքների հետ: Ես քեզ պետք եմ միայն որպես կին, որ բավարարես քո ֆիզիկական պահանջները, այլ ոչ որպես մարդ» :

Ես նրան էի նայում շփոթված հայացքով, իսկ նա շարունակում է. «Դու ինձ չես կարողանում սիրել միայն նրա համար որ կամ, ոչ թե այն բանի համար, որ ես քո համար անում եմ անկողնում»: Ես հասկացա, որ արդեն ոչինչ չի սպասվում և պատրաստվեցի քնելու:

Հաջորդ օրը որոշեցի անցկացնել ընկերուհուս հետ: Մենք գնացինք ռեստորան, իսկ հետո գնումների: Ես նրա հետ էի, երբ փորձում էր բազմազան թանկարժեք հագուստներ:

Նա չէր կարողանում կողմնորոշվել, որը գնել, և ես ասացի, որ վերցնի բոլորը: Նա ցանկանում էր նաև նոր կոշիկներ՝ հագուստին համապատասխան և ես ասացի.

«Արի ամեն զգեստի համար մի զույգ գնենք»: Մենք մտանք ոսկերչական բաժին, որտեղ նա ընտրեց ադամանդե ականջօղեր: Թույլ տվեք ասել, որ նա շատ հուզված էր:

Ինձ թվում է՝ նա ինձ փորձում էր, որովհետև խնդրեց թենիսի թևնոց, այն դեպքում, երբ թենիս խաղալ չգիտեր: Նա իր բավարարվածության գագաթնակետին էր, երբ վերջապես ժպտալով ու հուզված ասաց.

« Մտածում եմ, որ արդեն վերջ, գնանք դրամարկղ, սիրելիս»: Ես հազիվ կարողացա ինձ զսպել, երբ ասացի. «Ոչ թանկագինս, ես չեմ ուզում, արի չանենք դա…»:

Նա զարմանքից քարացավ. «Ինչ?» Այդ ժամանակ ես ասացի. «Թանկագինս, ես ուղղակի ցանկանում եմ, որ այդ ապրանքները մի որոշ ժամանակ պահես ձեռքերումդ:

Դու ուղղակի տեղյակ չես որպես տղամարդու իմ ֆինանսական հնարավորությունների մասին, դրանք բավարար չեն որպես կնոջ քո գնումների պահանջարկի համար» Եվ երբ նա այնպիսի դեմք ընդունեց, որ կարծես ցանկանում էր ինձ սպանել, ավելացցի.

«Ինչու չես կարող ինձ սիրել այնպես, ինչպես կամ, այլ ոչ թե այն ամենի համար ինչ քո համար գնում եմ»: Երևի այսօր բազմոցին եմ քնելու…