Տեր Աստված մեր, խաղաղությա՛մբ պահիր մեզ այս գիշեր և ամեն ժամ:
Քո սուրբ երկյուղի վրա բևեռված պահի՛ր մեր մտքերն ու խորհուրդները,
որպեսզի միշտ Քեզանով պաշտպանված լինենք թշնամու որոգայթներից,
օրհնենք ու փառավորենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ԱՄԵՆ