Գիշերային աղոթք՝ հանգիստ քնի համար.

Բարերար Տեր, Քո մեծ գթությամբ հավիտենական հանգիստ պատրաստեցիր առաքինությամբ վաստակածների համար, և հրավերով Քո մոտ կանչեցիր մեղքով ծանրաբեռնվածներին ու տառապողներին:

Շնորհի՛ր, Տեր, որ մենք ևս անխռով խաղաղությամբ անցկացնենք այս գիշեր, և մեղքերի ծանրությունից հոգնածներս Քո ողորմությամբ հանգստանանք, և արժանի լինենք մշտնջենավոր հանգստին, բոլոր սրբերի հետ միասին:

Եվ շնորհակալություն հայտնելով՝ փառավորենք Քեզ՝ Հորը և Սուրբ Հոգու հետ միասին. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *