Գեղեցիկ և համեղ բիսկվիթ՝ «Լեոպարդ»… ընտանիքս հաճելիորեն զարմացած է

Անպայման փորձեք պատրաստել այս հիաքանչ բիսկվիթը, շատ օրիգինալ տեսք ունի, սակայն այնքան հեշտ է պատրաստվում, որ կստացվի նույնիսկ սկսնակների մոտ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

-100գ փափկած կարագ
-200գ շաքարավազ

-4 ձու
-վանիլին

-150գ ալյուր
-50գ եգիպտացորենի կրախմալ

-1թ.գ. փխրեցուցիչ
-մի պտղունձ աղ
-կակաո

Պատրաստման եղանակ.

Կարագն ու շաքարավազը հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի: Պատառաքաղով խառնել ձուն, վանիլինը և անդադար հարելով՝ մաս-մաս միացնել կարագի հետ: Առանձին տարայի մեջ մաղելով խառնել ալյուրը, կրախմալը, աղն ու փխրեցուցիչը:

Փայտե գդալով խառնելով հեղուկ զանգվածը՝ մեջը ավելացնել ալյուրային խառնուրդը:Խմորը բաժանել 2 մասի: Մի կեսը դնել մի կողմ: Մյուս կեսը բաժանել երկու մասի՝ շատ և քիչ: Ավելի մեծ բաժին խմորին 2ճ.գ. մաղած կակաո ավելացնել, իսկ մյուս բաժնին՝ 1/4ճ.գ. կակաո+1/2ճ.գ. ալյուր:

Նախապատրաստել տապակը. յուղաթուղթ փռել, կարագ քսել և ալյուր ցանել: Խմորի բոլոր բաժինները լցնել տոպրակի կամ հրուշակեղենային պարկերի մեջ:Սպիտակ խմորով 3 շրջան նկարել՝ միմյանց միջև հեռավորություն թողնելով: Սպիտակ գծերի միջև ընկած հատվածում մուգ խմոր լցնել: Պետք չէ ձգտել անթերի գծեր ստանալ: Մուգ գույնի վրա բաց շագանակագույնով շրջաններ անել:

Կրկին վերցնել ամենամուգ խմորը, ծածկել բաց շագանակագույն խմորով արված գծերը: Սպիտակ խմորով ծածկել ամբողջ մակերեսը:Ուղարկել մինչև 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե:

Բարի ախորժակ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *