Այս պատմությունը տեղի է ունեցել Հարավային Ուրալում: Ոչ այդ գյուղում, ոչ հարևան անտառներում երբեք գայլեր չեն հանդիպել:
Տեղի անտառներում ընդհանրապես գրեթե կենդանիներ չկային, բացառությամբ իհարկե նապաստակներից:Եվ ահա գարնան սկզբին անտառից մի գայլ եկավ:
Նա շատ հոգնած, նիհած և սոված տեսք ուներ: Ամենայն հավանականությամբ որսը նրան ընդհանրապես չէր կերակրում: Մարդիկ կանչեցին իրենց երեխաներին տուն, և արդեն ուզում էին զենքերով հարձակվել գայլի վրա:
Գյուղի բնակիչներից միայն մեկը դեմ արտահայտվեց: Նա զգուշորեն մոտակայքում դրեց ուտելիք և ջուր, և գայլը մոտեցավ ու կերավ:Գայլը ևս չորս անգամ եկավ ուտելիքի ետևից:
Իսկ հետո անհետացավ մինչև գարնան վերջը: Եվ միայն մեկ անգամ եկավ, այն էլ այն մարդու տան մոտ, ով կերակրել էր իրեն:
Նա միայնակ չէր վերադարձել: Իր հետ բերել էր չորս ձագուկներին, նրանց ցույց էր տվել իրեն կերակրողին, մի քանի րոպե սպասել էր ու կրկին անետացել անտառում: Ասես ուզում էր ցույց տալ, որ մարդը կերակրել է ոչ միայն իրեն, այլև չորս ձագուկներին: