Երբ ծնվեց Քենադի Ժուրդեմ-Բրոմլին, բժ իշկները վստահ էին, որ նա ողջ չի մնա: Բայց այսօր աղջիկն արդեն 16 տարեկան է: Հ ղիության ընթացքում աղջկա մայրը զգում էր, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ, քանի որ նրա որով այնը չէր մեծանում:
Այնուամենայնիվ, գին եկոլոգները տագնապի պատճառ չտեսան, քանի որ չծնված երեխայի սր տի բաբախյունը նորմալ էր: Պտղի ոչ նորմալ վիճակը հայտնաբերվել է միայն հղ իության ութերորդ ամսվա ընթացքում ուլ տրաձայնային հետազոտության ընթացքում:
Երբ ծնվեց Քենադին, նրա քաշը մոտ մեկ կիլոգրամ էր, իսկ հասակը ընդամենը 28 սանտիմետր էր: Բու ժքույրերը նորածնին անվանեցին Մատնաչափիկ:
Նորածին աղջիկն ուներ վարդագույն մաշկ և զարմանալի պայծառ աչքեր: Բժ իշկների խոսքով ՝ երեխայիապրելու շանսերը փոքր էին:
Քենադիի ծնողներն անմիջապես մկրտեցին երեխային: Բայց բժ իշկների կանխատեսումներին վիճակված չէր իրականություն դառնալ, ու ֆ ենոմենալ արտաքինով աղջիկը ողջ մնաց:
Ընդամենը ութ ամիս անց մայրիկը պարզեց, որ իր դուստրը իրականում ունի շատ հազվագյուտ գեն ետիկ խ անգարում, որը կոչվում է «նախնական գաճաճություն»:
Ամբողջ աշխարհում այդպիսի խանգարում հայտնաբերվել է միայն հարյուր մարդու մոտ: 12 տարեկանում անսովոր աղջկա հասակը մեկ մետրից պակաս էր, իսկ քաշը ՝ երկու տարեկան երեխայի:
Քենադին մեծանում է ընկերասեր, սիրառատ ընտանիքում, որի անդամները շատ ժամանակ են անցկացնում նրա հետ:
Մատնաչափիկը չի վախենում խոչընդոտներից և փորձություններից. Նա մասնակցում է տարբեր օլիմպիադաների և չի ամաչում իր արտաքին տեսքից:
Շուտով նա ստիպված կլինի ընտրել այն համալսարանը, որտեղ ինքը սովորելու է, և երեք տարի անց նա կունենա իր ավարտական երեկոն: Հետաքրքիր է ՝ ի՞նչ է նա հագնելու երեկոյի ժամանակ, և ով է դառնալու ապագայում: