-Բժիշկ մի կանչիր, ուզում եմ հանգիստ քնել՝ բռնելով ձեռքդ․․․ Սիրեք այնպես, որ կարծես ձեր կյանքում սիրուց ավելի կարևոր ոչինչ չկա․․․

Սերն իսկապես այն ամենն է, ինչը նշանակություն ունի, քանի որ յուրաքանչյուրս այս աշխարհ ենք գալիս սիրով ու բացի սիրուց ոչինչ չենք տանում մեզ հետ․․․

Տարեց կինն ասաց․
—Բժիշկ մի կանչիր, ուզում եմ հանգիստ քնել՝ քո ձեռքը բռնած․․․

Ամուսինը սկսեց պատմել նրան, թե ինչպես էին հանդիպել շատ տարիներ առաջ, նրանց առաջին ժամադրության մասին․․․ Նրանք չէին արտասվում, չէին ժպտում․․․ Շնորհակալ էին միմյանց։

Հետո կինը հիշեցրեց, թե որքան է սիրում նրան, ու կսիրի հավերժ․․․Ամուսինն էլ համբուրեց կնոջ ճակատը․․․ Ծեր կինը փակեց աչքերը ու հանգիստ քնեց՝ նրա ձեռքը բռնած․․․

Սերը միակ արժեքն է․․․ Այս աշխարհից ձեզ հետ տանել կարող եք միայն սերը, ուրիշ ոչինչ։Մտածեք․․․ Մասնագիտություն, բանկային հաշիվներ, ապրանքներ․․․ այս ամենը միայն գործիքներ են, որ մնում են այստեղ։

Այնպես որ ամենամեծ ուշադրությունը դարձրեք սիրելուն։Սիրեք նրանց, ովքեր սիրում են ձեզ։ Սիրեք այնպես, կարծես ձեր կյանքում սիրուց կարևոր ոչինչ չկա։