«Բարև մամ, ինչպես ես, ես քեզ շատ եմ կարոտել» փոքրիկ աղջկա հուզիչ նամակը մահացած մորը. առանց արցունքների չի լինում կարդալ

Նա ընդամենը 5 տարեկան էր, երբ մայրը մահացավ ավտովթարից: Նա ոչ մի կերպ չէր համակերպվում մոր բացակայության հետ: Երբ մի օր հայրիկին հարցրեց, թե ինչու մայրիկը չի վերադառնում, հայրը նրան
ասաց. «Քո մայրիկը աշխարհի ամենալավ ու ամենաբարի մայրիկն է և նա գնացել է հրեշտակներին
խնամելու»:

Մի օր հայրը ծալված թղթի կտոր գտավ աղջկա գրասեղանի վրա: Նա կարդաց և արցունքները սկսեցին հոսել
աչքերից:«Բարև մամ, ինչպես ես, ես քեզ շատ եմ կարոտել, ես երազում ամեն օր քեզ եմ տեսնում, դու գալիս
ես, բռնում ես ձեռքս ու մենք միասին զբոսնում ենք:

Մամ, խնդրում եմ վերադարձիր, առանց քեզ մեզ համար շատ դժվար է:Բայց մի բան չեմ հասկանում, ինչու
գնացիր ու ինձ թողեցիր, իմ ընկերուհիները մայրիկ ունեն, իսկ ես չունեմ, նրանք բոլորը ասում են, մամ ինձ
համար խաղալիք կգնե՞ս, մամ ես պաղպաղակ եմ ուզում, իսկ ես չեմ կարող այդպես ասել, որովհետև դու իմ
կողքին չես:

Հոգնել եմ հայրիկի համար սուրճ պատրաստելուց, ուզում եմ, որ դու գաս ու նրա համար սուրճ ու թեյ
պատրաստես, ինչ կլինի խնդրում եմ Աստված պապիկին ասա, որ քեզ մի քանի օրով արձակուրդ տա ու դու
գաս ինձ մոտ, որքան եմ ուզում, որ առավոտյան, երբ դպրոց եմ գնում, համբուրես ինձ, ինձ համար
նախաճաշ պատրաստես, հայրիկը համեղ չի պատրաստում, միշտ ինչ որ բան թափում է, ձեռքերն այրում է
ու զայրացած դուրս է գալիս խոհանոցից:

Ուզում եմ, որ դպրոցից գամ ու տանը զգամ քո պատրաստած թխվածքի բույրը, դու այնքան համեղ էիր
պատրաստում, հիշո՞ւմ ես մենք միասին որոշել էինք կինո գնալ:

Ես մի բան եմ մտածել, երբ դու արձակուրդ գաս, ես տան բոլոր դռներն ու պատուհանները ամուր կփակեմ,
լույսը կանջատեմ ու քեզ ամուր կգրեմ, ու դու էլ ոչ մի տեղ չես գնա:»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *