Բարուրը բացելուց հետո, մայրը քիչ էր մնում կորցնի գիտակցությունը. Այն, ինչ եղավ հետո, ուղղակի անկանխատեսելի էր

Երիտասարդ մայրը գրկեց բարուրը և գունատվեց։ Դռան մոտ բազում հարազատներ էին հավաքվել։ Միայն բարուրի մեջ իր երեխան չէր, մայրիկին սա հասկանալու համար մի հայացքը բավական էր եղել: Լուսինեն երեխային զգուշությամբ դրեց սեղանին և սկսեց մերկացնել նրան։

Բու ժքույրը զայրացած հարցրեց, թե ինչ է անում։ Լուսինեն չպատասխանեց, դո ղացող ձեռքերով նա հանեց բարուրը երեխայից և անհասկանալի նայեց բու ժքրոջը. — Սա տղա է: Որտեղ է իմ աղջիկը: Ինձ անմիջապես վերադարձրու իմ երեխային։ Բու ժքույրի զայրույթը վերացավ:

Նա վազեց բաժին, իսկ մի քանի րոպե անց վարիչը նրա աղջկան գրկած, ցած իջավ։ Նա սկսեց ներողություն խնդրել և բացատրել, որ այդ տղան նույնպես պատրաստվում էր դուրս գրվել: Ավելի ճիշտ՝ տեղափոխվել մանկատուն, քանի որ մայրը լքել է նրան։Լուսինեն ոչինչ չասաց, վերցրեց աղջկան ու գնաց ամուսնու մոտ։

Թվում էր, թե տոն է, բայց երիտասարդ մայրը չէր կարողանում գլխից հանել այն փոքրիկին, ում պետք է մանկատուն տանեյին։ Երեկոյան ամուսինը հարցրեց նրան, թե ինչ է պատահել, նա արտասվեց և պատմեց ամեն ինչ: Երեք շաբաթ անց բոլոր հարազատները նորից հավաքվեցին՝ ընտանիքի մեկ այլ նոր անդամի՝ Պերճիկի տուն գալու կապակցությամբ:

Պերճիկը այն նույն տղան է, որին գրեթե նվիրել էին երիտասարդ ծնողներին իր աղջկա փոխարեն։ Նրանք ծնողների հետ խորհրդակցել, միաձայն հավանություն են ստացել՝ ասել են՝ որտեղ մեկը, այնտեղ էլ երկուսը, կարող ենք գլո ւխ հանել։ Իսկ հիմա նրանց դուստրը եղբայր ունի։

Միայն հիմա պետք է գնեին մանկասայլակ երկուսի համար: