Ես ու Անդրանիկն ամուսնացանք մոտ տաս տարի առաջ: Այդ ժամանակ երկուսս էլ 30 տարեկան էինք. ամուսինս խոշոր ընկերությունում տնօրեն էր, իսկ ես գեղեցկության սրահում էի աշխատում՝ որպես մատնահարդար:
Համատեղ կյանքի առաջին 3 տարիների ընթացքում ունեցանք երկու երեխա, հետևաբար գնացի դեկրետ, իսկ ավելի ուշ ազատվեցի աշխատանքից: Գումարի պակաս չունեինք, քանի որ ամուսինս բավականին բարձր աշխատավարձ էր ստանում:
Անդրանիկն ընկած էր կարիերայի հետևից, տանը գրեթե չէր լինում, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր մոր տանը:
Նախկին սկեսուրս լավագույն դերասանուհին է. նրա ինքնազգացողությունը կարող է վատանալ ցանկացած պահի, միայն թե որդին իրեն ուշադրություն դարձնի:
Մի անգամ, երբ մենք դեռ նոր էինք ամուսնացել, նա ինձ ասաց.
—Անդրանիկը միայն իմն է, ու կապ չունի, որ դուք ամուսնացել եք: Նրա ընտանիքը, նրա միակ հարազատը՝ ես եմ: Դու ինքդ շուտով կհասկանաս ինձ, երբ մայր դառնաս: Ինչ էլ լինի, որդիս պարտավոր է օգնել ինձ, իսկ դու՝ նրան:
Այդ խոսքերը կարծես տպվել էինք ուղեղումս:
Ամեն ինչ լավ էր, բայց մի օր Անդրանիկը ցերեկը՝շուտ ժամի տուն վերադարձավ, ինչը նրա դեպքում անհնարին մի բան էր թվում, ու հայտնեց, որ իրեն ազատել են աշխատանքից: Դրանից հետո նա սկսեց խմել. ամեն օր ավելի ու ավելի շատ էր խմում:
Ոչ ես, ոչ մայրը չէինք կարողանում որևէ կերպ ազդել իր վրա, փոխել: Որքան հասցնում էի, հաճախորդներ էի կանչում տուն, բայց մի օր համբերությունս սպառվեց, ու ես հայտնեցի, որ ամուսնալուծվում եմ: Անդրանիկը վեր կացավ ու գնաց մոր տուն, իսկ ես միայն ուրախ էի:
Բայց 1 ամիս անց նախկին սկեսուրիցս զանգ ստացա.
-Մոռացե՞լ ես՝ ես քեզ ինչ էի ասել: Դու պարտավոր ես օգնել ամուսնուդ: Իմ թոշակը մեզ չի բավականացնում, ես պահանջում եմ, որ դու ամսական գումար ուղարկես՝ Անդրանիկի կարիքները հոգալու համար:
Ես նման աներեսություն չէի սպասում նրանից: Առիթը բաց չթողեցի ու տեղեկացրեցի, որ մոտ օրերս պատրաստվում եմ գնալ դատարան՝ երեխաների համար ալիմենտ պահանջելու:
Չէ որ նա հայր է ու պարտավոր է պահել նրանց:Ու ի՞նչ պարզվեց… Այո, ես եմ մեղավոր, որ իր որդին այդ օրի է հասել…Անջատեցի հեռախոսը ու որոշեցի. այսուհետ կհաղորդակցեմ նրանց հետ միայն փաստաբանի միջնորդությամբ: