Ափսոս, մայիրկս էլ չկա, ես նրա կարիքը շատ եմ զգում, նրա թոշակով էի վարկը մարում

Վերջերս ծանոթացա մի երիտասարդի հետ։ Մենք ծանոթացել էինք համացանցով ու որոշեցինք մի օր հանդիպել։ Հանդիպեցինք սրճարանում։ Սկզբում ամեն ինչ լավ էր, մենք պատմում էինք մեր մասին, ես պատմեցի իմ աշխատանքի, իմ ընտանիքի մասին։

Խոսում էինք ապագայի մասին, թե ով ինչ նպատակներ ունի։ Նրա խոսքերից հասկացա, որ ներկայումս դժվարություններ ունի, մտադրություն ունի աշխատանքը փոխել։ Երբ նա ասաց, որ մայրը վեց ամիս առաջ մահացել է, ես խորապես ցավացի նրա համար։

Պատկերացրի, թե որքան դժվար է նրա համար։ Նա ասաց, որ մայրիկից հետո իր կյանքում դժվարություններ սկսվեցին, պարտքեր ունի, որ չի կարողանում մարել։ Ես նրան խղճացի։ Մտածեցի ինչ որ բանով օգտակար լինել և հետաքրքրվեցի, թե ինչ պատճառով են պարտքեր կուտակել, կարծեցի, որ նա իր մայրիկի բուժման համար հավանաբար մեծ գումարներ է ծախսել։ Բայց նրա ասածից հետո խորը հիասթափություն ապրեցի։

Նա ասաց․ «Ես մայրիկիս կարիքը շատ եմ զգում, հատկապես նրա թոշակի, ես նրա թոշակով էի իմ վարկերը մարում»։ Դա լսելուց հետո ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ։ Ես այլևս չցանկացա նրա հետ շարունակել զրույցը։ Ասացի, որ գործեր ունեմ ու հեռացա և այլևս երբեք նրա զանգերին չպատասխանեցի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *