Արժե՞ հպարտանալ մեծ կրծքերի համար. ինչ խնդիրներ կարող են ծագել նրանց մոտ

Իհարկե, շատերին դուր են գալիս հինգերորդ չափսի կրծքերը: Հիանալի կազմվածքի համար կանայք անգամ որոշում են վիրահատություն կատարել:

Եվ նրանք դժվար թե այդ պահին մտածում են, որ մեծ կրծքերը կարող են հանգեցնել մեծ առողջական խնդիրների:

1. Մեջքի ցավեր

Մեծ կրծքերի քաշը կարող է հասնել 6 կիլոգրամի: Այդ պատճառով ծանրության կենտրոնը տեղափոխվում առաջ, ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը խիստ մեծանում է:

Սա հանգեցնում է ողնաշարի խեղման և օստեոխոնդրոզի զարգացման:Բացի այդ, նման խնդրի պատճառով սկսում է զարգանալ սկոլիոզ (ողնաշարի եռաշերտ դեֆորմացիա):

Որպեսզի մեծ կրծքերով կանանց մոտ նման խնդիրներ չծագեն, անհրաժեշտ է հագնել հատուկ կորսետ, որը վերաբաշխում է ողնաշարի վրա ընկած ծանրաբեռնվածությունը:

2. Շնչառական խանգարումներ

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն դեպքում, Ճոխ կրծքերով տիկնանց մոտ կարող են առաջանալ շնչառության հետ կապված խնդիրներ:

Մեծ կրծքերը սահմանափակում են շարժումները, սեղմում կրծքավանդակի վրա այնպես, որ թոքերը չեն կարող լիովին կծկվել: Սա հատկապես վտանգավոր է, եթե կինը թոքերի քրոնիկ հիվանդություն ունի, օրինակ՝ բրոնխիտ կամ բրոնխիալ ասթմա, քանի որ մեծ կրծքերով կնոջ համար դժվար է հազալը:

Հաճախ կրծքերիի մեծ չափը պայմանավորված է ավելորդ քաշով, ուստի խնդիրը լուծելու համար բավական է նիհարել:

3. Մեծ է կրծքագողձի քաղցկեղի զարգացման հավանականությունը

Մեծ կրծքերով կանայք ունեն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականություն:

Բացի այդ, կրծքագեղձի հյուսվածքի բարձր խտության պատճառով կրճատվում է մամոգրաֆիայի ախտորոշիչ հնարավորությունները, և մասնագետը կարող է չնկատել փոքր ուռուցքը:

Այդ պատճառով փարթամ կազմվածք ունեցողներին հաճախ առաջարկվում է լրացուցիչ կատարել կրծքի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա։