Արթուր Աբրահամը Երևանում տոնել է որդու ծնունդը և դստեր ատամհատիկը…

Օրերս Արթուր Աբրահամի որդին տոնել է ծննդյան տարեդարձը։

Նա դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում արված տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում:Ինչպես երևում է տեսանյութից, նույն օրը տոնել են նաև Արթուր Աբրահամի դստեր ատամհատիկի արարողությունը:

Աղջիկը, որին նկատել էինք Արթուրի ուղեկցությամբ, նրա երկրորդ կինն է:

Զույգն արդեն դուստր ունի:

Փոքրիկին տվել են Մարիա անունը: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ նրանք միասին են ապրել նաև Գերմանիայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա:Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար:
Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։

Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը` ոչ։

Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։

Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *