Արդյո՞ք կեսարյան հատումով ծնվելը ազդում է երեխայի հետագա կյանքի և զարգացման վրա…

Կեսարյան հատումը դա վիրահատական միջամտություն է, որի ժամանակ երեխան դուրս է բերվում արգանդի կտրվածքի ճանապարհով: Այն նաև անվանում են արհեստական ծննդաբերություն: Կեսարյան հատում ամենից հաճախ նշանակում են հատուկ հանգամանքներում, երբ վտագ է սպառնում մոր և երեխայի կյանքին:

Երբեմն կանայք իրենք են ցանկանում ծննդաբերել կեսարյան հատումով:Շրջանառվում են տարբեր կարծիքներ, որ կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում են բնական ճանապարհով ծնված երեխաներից:

Երբեմն ասում են, որ կեսարյան հատումով ծնված երեխաները հիպերակտիվ են: Դա չի համապատասխանում իրականությանը:Երբեմն կարծիքներ են հնչում, որ կեսարյան հատման հետևանքով երեխայի մոտ կարող է մտավոր հետամնացություն առաջանալ: Դա ևս չի համապատասխանում իրականությանը:

Եթե երեխայի մոտ ախտորոշվել է մտավոր հետամնացություն, դրա պատճառները կարող են այլ լինել, միայն ոչ թե կեսարյան հատումը :Երեխայի մոտ Ֆիզիկական թերզարգացածության պատճառը կեսարյան հատումը չէ:Երբեմն ասում են, որ կեսարյան հատումով ծնված երեխաները լացկան են լինում: Դա չհաստատված փաստ է, այլ միայն վարկած:

Բնական ճանապարհով ծնված երեխաների մոտ գլուղեղի վիճակը կարգավորվում է կյանքի հենց առաջին օրը, իսկ կեսարյանով ծնված երեխաների մոտ՝ 9-րդ օրը: Երբեմն խնդիրներ են առաջանում կրծքով կերակրման հետ:Ռիսկեր հնարավոր են ցանկացած վիրահատության դդեպքում: Պետք է նախապես լավ պատրաստվել և ապահովել երկու կարևոր բան՝ երեխայի ճիշտ խնամքը և լավ բժշկի օգնությունը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *