Երևի ես երջանիկ մարդ եմ, տեսել եմ, ինչպես է իմ սիրելի տղամարդն արտասվում: Արտասվում էր երջանկությունից, այն բնաից հետո, երբ ասացի, որ հղի եմ:
Կարծում էի՝ կասի, մեր ինչին է պետք երեխան, այս տարիքում…Իսկ նա այնքան ուրախացավ: Հետո սկսեցի սպասել, թե ինչ ռեակցիա կտա մեր 14 ամյա որդին: Նրա պատասխանը նույնպես ցնցեց.
—Վերջապես, մայրիկ, ամբողջ կյանքում երազել եմ քույր կամ եղբայր ունենալու մասին…վերջապես…այնքան ուրախ եմ:
Շատ էի ուզում աղջիկ ունենալ, ամուսինս նույնպես: Երբ գնացինք երեխայի սեռը պարզելու, շունչս պահած սպասում էի պատասխանին:
Տղա է: Արտասվելով դուրս եկա, երբ ամուսինս տեսավ արցունքներս, շփոթված ասաց.
-Ի՞նչ է եղել…հիվա՞նդ է: Չի զարգանու՞մ:
Ես մի կերպ ասացի.
-Տղա է:
-Աստված իմ, էլի որդի եմ ոնւենալու: Այս ինչ երջանկություն է:
Եկավ ծննդաբերության օրը: Ամուսինս հերթափոխի էր, որոշել էի չասել նրան, բայց չկարողացա:
Նա կարծես զգում էր, ամեն կես ժամը մեկ զանգում էր ինձ, իսկ երբ հասկացավ, որ հիվանդանոց եմ գնում, թողեց բոլոր գործերը և եկավ ինձ մոտ:
Հիվանդանոցից դուրս գրվելու օրը ամուսինս ձեռքից բաց չէր թողում փոքրիկին, իսկ արցունքներն անդադար հոսում էին աչքերից: Բուժքույրն ասաց.
—Արդեն 30 տարի այստեղ եմ աշխատում, բայց նման բան առաջին անգամ եմ տեսնում:
Ես երևի երջանիկ եմ…