Երբ մանդարին եք ուտում՝ ստանալով վիտամինների բաժին ու բարձրացնելով տրամադրությունը, աղբը մի գցեք դրա կեղևը, չէ որ դրանք դեռ երկար ժամանակ պահպանում են բույրն ու օգտակար հատկությունները:Ամեն տարի չորացնում եմ կեղևը ու պատրաստում օդի թարմեցուցիչ: Չորացնում եմ կեղևը մարտկոցի վրա՝ մինչ դրանք կդառնան խրթխրթան:
Սկզբում թվում է, թե չորանալուց հետո կեղևը կորցնում է անուշ հոտը, բայց հենց որ ձեռքով կիսում եք, ամբողջ սենյակը լցվում է ցիտրուսային բույրով:Թարմեցուցիչ պատրաստելու համար անհրաժեշտ է փոքր չափի կտորե պարկիկ:
Մեջն ենք դնում ջարդջրդած կեղևն ու սուրճի հատիկներ: Պարկիկը կապում ենք և… Թարմեցուցիչը պատրաստ է օգտագործման:Այս բնական թարմեցուցիչը կփոխարինի խանութից գնված քիմիական նյութերին: Պարկիկը կարող եք դնել պահարններում, ձմեռային հագուստի գրպաններում, որպեսզի ցեց չհայտնվի:
Եթե չեք սիրում սուրչի բույրը, պարկիկի մեջ կարող եք միայն մանդարինի կեղև լցնել: