Արագ սննդի կետի մաքրուհին մոտեցավ հաճախորդուհուն․․․ Իսկ ես լուռ հետևում էի․․․

Օրեր առաջ ընտանիքիս հետ միասին գնացել էի սրճարան։ Մենք նստած ուտում էին, երբ աչքս ընկավ մաքրուհու վրա։ Անկախ ինձանից լուռ հետևում էի նրան հայացքով։

Հետո նկատեցի, որ մի կին եկավ, նստեց անկյունի սեղանի մոտ, միացրեց համակարգիչը, ձեռքը վերցրեց հեռախոսը ու միացրեց ականջակալներ։

Հետո մաքրուհին մոտեցավ այդ կնոջն ու սկսեց հետը խոսել։ Կինը հանեց ականջակալները, որ կարողանա զրուցել։

Հաճախորդուհին սկսեց պատմել, որ իր ընտանիքից ինչ-որ մեկը մ ш հ ա ցել է (չլսեցի, թե կոնկրետ ով)։ Սակայն այդ մարդուն հայտնաբերել են միայն 1 շաբաթ անց։

Խեղճ կինը արտասվում էր, մեծ էր դժբախտությունը։ Բայց ամենից շատ ինձ հուզեց այն, որ մաքրուհին թողել էր գործը, որ խոսի այդ կնոջ հետ, մխիթարի նրան։

Ու պատմությունը լսելուց հետո նա ուղղակի չհեռացավ։ Ձեռքը դրեց այդ կնոջ մեջքին, թեթևակի տրորեց, ցավակցեց․․․ Զգացվում էր, թե որքան հոգատար կին է։

Շատերը նրա փոխարեն ուղղակի կանտեսեին նրան, պարզապես կշարունակեին աշխատել, որ հանկարծ նկատողություն չստացան։

Այդ մաքրուհու արարքը մեծ հիացմունքի է արժանի։

Եթե մեզանից յուրաքանչյուրը այդքան անկեղծ հոգ տաներ մյուսների մասին, մեր աշխարահը շատ ավելի բարի կլիներ։