Առաջին հայացքից սա հսկայական անտառ է, բայց ձեր բերանը բաց կմնա, երբ մտնեք այնտեղ ու տեսնեք, որ սա ընդամենը մեկ ծառ է. ՖՈՏՈ

Հնդկական Խաորա քաղաքի բուսաբանական այգում կարելի է տեսնել 14493 ք/մ տարածքով մի զարմանահրաշ անտառ։Բայց իրականում այն անտառ չէ, այլ ծառ՝ հսկայական բանյան (բենգալյան ֆիկուս), որն ավելի քան 250 տարեկան է։

Այն դիմացել է 1884 և 1886 թվականների ցիկլոններին, ինչից հետո վարակվել է մահացու սնկերով, այդ իսկ պատճառով ստիպված են եղել կտրել ծառի բունը։Ու չնայած նմանատիպ լուրջ «վիրահատությանը»՝ ծառը շարունակում է աճել՝ շնորհիվ իր հազարավոր օդային արմատների, որոնք ծառի տեսք են ստացել ու հսկայական անտառի վերածվել։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *